Բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ. Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը

Լուրեր

19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
18.09.2026 | 22:11
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.09.2026 | 21:48
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
18.09.2026 | 21:30
Իլհամ Ալիևն իր ընտանիքին պատկանող հերթական բիզնես օբյեկտն է բացել
18.09.2026 | 21:14
Բաքուն արձագանքել է Փարիզի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացմանը
18.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ադրբեջանը հարված է հասցնում խաղաղության պրոցեսին․ պատերազմի սպառնալի՞ք, թե ավելին ստանալու քայլ
18.09.2026 | 20:50
Հեռախոսներ, նոթբուքեր ու 190 մլն դրամի վնաս․ ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային ներմուծման սխեմա
18.09.2026 | 20:39
Գերագույն հոգևորդ խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից «Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»
18.09.2026 | 20:28
ՀՀ նախագահը և Իշխան Զաքարյանը քննարկել են 2028-ի համահայկական խաղերին ընդառաջ կատարված աշխատանքները
18.09.2026 | 20:15
Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն
Բոլորը
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻ
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով՝ հանգամանորեն ներկայացնելով ռազմաճակատում և դիվանագիտական հարթությունում ստեղծված իրավիճակը։ Վարչապետի փոխանցած տեղեկատվության հանրագումարն այն է, որ առնվազն այս փուլում հակամարտության լուծման դիվանագիտական ուղիներ չեն երևակվում, քանի որ այն, ինչն ընդունելի է հայկական կողմի համար, այլևս ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Հետևաբար, որպես ստեղծված իրավիճակից ելք՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքացիներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին կամավորագրվել հանուն հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ դա նշանակում է, որ պատերազմի ելքը որոշվելու է ռազմաճակատում և ոչ դիվանագիտական ասպարեզում, որտեղ արդեն պատերազմի ավարտից հետո մեր ամուր դիրքերի համար մեզ անհրաժեշտ է այսօր, հենց այս պահից սկսած պատերազմել՝ հանուն հաղթանակի։ Այսօրվա պատերազմով ու վաղվա հաղթանակով մենք պետք է ստեղծենք այն պայմանները, որոնք կստիպեն Ադրբեջանին համաձայնել խաղաղ կարգավորման այն տարբերակին, որից հրաժարվում է այսօր։ Ասել է թե, հակամարտության կարգավորման դիվանագիտական ելքը որոշում է այսօր և որոշվում է ռազմի դաշտում։
Հետևաբար, ստեղծված իրավիճակում չկա որէ այլ լուծում, քան այն, ինչ ներկայացնում է երկրի իշխանությունը՝ ի դեմս Գերագույն գլխավոր հրամանատարի։
Մեզ պարտադրված այս պատերազմը պատերազմ չէ միայն հանուն Արցախի ժողովրդի անվտանգության ու գոյության իրավունքների։ Այս պատերազմի գինը շատ ավելին է, սա պատերազմ է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և ընդհանրապես հայ տեսակի գոյության իրավունքի համար։ Եվ հետևաբար այս պատերազմում հաղթանակով մենք ոչ միայն ապահովելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման ու խաղաղ ապրելու իրավունքը, այլ նաև մեր հավաքական պայքարով ամբողջությամբ փոխելու ենք միջազգային իրավահարաբերությունների, գործող աշխարհակարգի հիմքում դրված արժեքների վերաբերյալ մեր թյուր ու պարզունակ պատկերացումները՝ գիտակեցելով իրական քաղաքականության, կեղտոտ աշխարհաքաղաքականության ողջ դաժանությունը։ Մենք, իհարկե, մենակ չենք այս պատերազմում և ունենք շատ երկրների ու աշխարհաքաղաքական կենտրոնների քաղաքական, որոշ դեպքերում՝ նաև ռազմաքաղաքական աջակցությունը։
Բայց այդմով հանդերձ, սա մեր՝ հայերիս պատերազմն է, որում մենք չունենք հաղթանակից բացի որևէ այլ տարբերակ։ Եվ հենց այդ հաղթանակով ենք մենք աշխարհին ստիպելու հաշվի նստել մեր շահերի, հայկական շահերի ու հայկական գործոնի հետ, որի դերն ու նշանակությունը բազմապատկվել է մեզ պարտադրաված այս պատերազում։
Հետևաբար, հետևելով վարչապետի կոչին այս պահից սկսած բոլոր պարտավոր ենք պատրաստվել համազգային մոբլիզիացիայի ու մեր հավաքականության և միասնականության շնորհիվ կերտել ու կռել այս պատերազմում մեր հաղթանակը։ Մեր վերջնական հաղթանակը։ Հետևաբար բոլորս դեպի Արցախ և բոլորս դեպի հաղթանակ։
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Աստված պահի Հայոց բանակը, հայ զինվորին և կամավորականին  Հայաստան և Արցախ աշխարհին։
«Հանուն Հանրապետության» կուսակցութան ղեկավար մարմին
Հոկտեմբերի 21, 2020թ․