Գյումրիում ԱԹՍ-ների կառավարման արագացված դասընթացներ են կազմակերպվում

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Հայաստանում  հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակն իրականացնում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ:

Ավիամոդելային խմբակի տնօրեն Խաչատուր Թադևոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձում են կարճ ժամանակում ինչ-որ օգուտ տալ, դասընթացներին էլ մասնակցել ցանկացողների թիվը բավական մեծ է։

«Առաջին խնդիրն այն է՝ շատ կարճ ժամանակում հնարավո՞ր էր, արդյոք, մարդկանց պատրաստել, որոնք կարող են ռազմական իրավիճակում ինչ-որ օգուտ տալ։ Սկզբից 20 հոգու համար էինք նախատեսել, մի 100 հոգի դիմել էին պատերազմի առաջին օրից սկսած։ Հետո արդեն այլ կազմակերպություններ էլ միացան, ցանկացան օգնել։ Հիմա 1․400-1․500 մարդ կա արդեն»,- ասաց Խաչատուր Թադևոսյանը։

Դասընթացներն ամեն օր են, 2-3 հերթափոխով, մասնակիցներն էլ՝ 20-ից բարձր տարիքային խմբի:

«Դասն իրենից ներկայացնում է սկզբից տեսական մաս, դաշտային պարապմունքներ՝ ուսումնական մոդելների վրա պետք է սովորեն կառավարել, հետո նոր կախված խնդրից ամեն մարդ իր սարքով պիտի անի ռեալ պայմաններում»,- ասաց Խաչատուր Թադևոսյանը։

Նա նշեց, որ դասընթացներին մասնակցելու համար գրանցվել ու գալիս են Հայաստանի տարբեր բնակավայրերից, աշխատում են ամենակարճ ժամանակում՝ 7-10 օրվա ընթացքում նրանց պատրաստել ու որոշակի գիտելիքներ հադորդել՝ արագ  կիրառելու համար։

Նշենք, որ Գյումրու Ավիամոդելային խմբակը հիմնադրվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո՝ մի խումբ երիտասարդների ջանքերով։ Նպատակն անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է։

Էմմա Չոբանյան