Եվրամիությունը որևէ արգելք չի սահմանել Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու համար. Արցախի ԱԳՆ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս տեղեկություն են տարածել, թե իբրև ԵՄ հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինությունը զգուշացում է տարածել առ այն, որ Արցախում տնտեսական գործունեություն իրականացնող ԵՄ ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն։

Այս առթիվ, ի պատասխան «Արցախպրես»-ի հարցադրմանը, ԱՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հերթական անգամ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի՝ իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձին։

«Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումն իր կայքէջում տեղադրված հրապարակմամբ պարզապես տեղեկացնում է Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։

Այն չի ներկայացնում հարցի առնչությամբ ԵՄ դիրքորոշումը: Եվրամիությունը որևէ արգելք չի սահմանել ընկերությունների նկատմամբ Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու հարցում»,- ասված է ԱՀ ԱԳՆ պատասխանի մեջ։