Հայաստանը դեռևս գործի չի դրել իր հաղթաթուղթը. Военное Обозрение

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արհամարհելով Մոսկվայի քաղաքական կարգավորման կոչերն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառուցողական երկխոսության պատրաստակամությունը, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևն ու իր շրջապատը, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունն ու հրամանատարությունը նախկինի պես անսասան են Լեռնային Ղարաբաղի արևմտյան ու հարավ-արևմտյան ուղղություններով հարձակողական գործողություններ իրականացնելու հարցում, գրում է Военное Обозрение-ն։

Ընդ որում, ոչ միայն նախապես պատրաստվելով և հարվածելով ԼՂ Պաշտպանության բանակի դիրքերին, դիտավորյալ կերպով թիրախային հարվածներ են հասցվում նաև Ստեփանակերտի բնակելի թաղամասերին ու այնպիսի պատմական օբյեկտների, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար՝ պաշտոնական Բաքվի խնդրանքով), ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտապես տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքն այն մասին, որ վերոնշյալ հանցավոր գործողությունները, մեծ հաշվով, ոչ մի հետևանք չեն ունենա:

Սակայն Երևանն ունի, այսպես կոչված, «ռազմավարական ակտիվ»՝ «Իսկանդեր-Է» գործառնական-մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք համալրել են Հայաստանի Զինված ուժերը 2015  թվականի աշնանը, Հայաստանին տրամադրված 200 միլիոն արտոնյալ պաշտպանական վարկի շրջանակում։

9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու ոչ մի հնարավորություն։

Բանն այն է, որ 48Н6Е2, «Barak-8ER» զենիթահրթիռային համակարգերը, ինչպես նաև «Tamir» հակահրթիռային համակարգերը կարող են միայն հպարտանալ աերոդինամիկ ղեկավարման համակարգով ու գազային ռեակտիվ համակարգերի մղման վեկտորի շեղումով, որի շնորհիվ էլ դրանք բավական վատ մանևրողականություն ունեն։