Եթե Ադրբեջանը համաձայնի հրադադարի, հետ վերցնի դիակները՝ դա Ալիևի իշխանության համար ճակատագրական կլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը
Դատելով արձագանքներից՝ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ավելանում է։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ հավելելով, որ չնայած սրան, Բաքուն հայտարարում է, որ շարունակելու է ռազմական գործողությունները։

«Պետք է հասկանալ, որ այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 11 օր շարունակ, որը չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիևի համար»,-շեշտեց նա։

Հայրապետյանն ասում է՝ Ադրբեջանի խորհրդարանը երեկ քննարկում էր Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում. «Եթե այսօր իրենք լսեն կոչերը, համաձայնեն հրադադարին և հետ վերցնեն իրենց դիակները, դա կարող է հսկայական խուճապ առաջացնել Ադրբեջանում և ճակատագրական լինել Ալիևի իշխանության համար»:

Պատգամավորն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ գործ ունենք բռնապետական երկրի հետ, որտեղ ցանկացած բողոքի արտահայտություն դաժան պատժի է արժանում, ուստի, ըստ Հայրապետյանի, որպեսզի Ադրբեջանում բողոքի մեծ ալիք բարձրանա, ժողովուրդը պետք է պատկերացնի ձախողումների այն ալիքը, որ իրենք կրում են այս օրերին:

«Ալիևը միտումնավոր չի գնում անգամ հումանիտար հրադադարի՝ շատ լավ հասկանալով, թե ինչ է սպասում իրեն դրանից հետո»,-շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան