Առաջատար լրատվամիջոցները՝ Արցախում պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 12:36
«Ռուբինյանի՝ մարտի 1-ին կալանավորված հայրն անմեղ էր. այո՛, պարոն Քոչարյան, այդպես զարմացած մի նայեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
Բոլորը

Արցախա-ադրեջանական շփման գծում իրավիճակի սրմանը հետևում են ոչ միայն միջազգային կառույցները, այլև արտասահմանյան առաջատար լրատվամիջոցները։ Ինչ են գրում և ինչպես․ Factor.am-ը հետևել է լրահոսին և առանձնացրել մի քանիսի անդրադարձը։

Associated Press

Associated Press լրատվական գործակալությունը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտեր են ընթանում։ Գործակալությունը վկայակոչում է ՀՀ ՊՆ տրամադրած տեղեկություններն այն մասին, որ հայկական կողմը 2 ադրբեջանական ուղղաթիռ և 3 տանկ է խոցել։ Հաջորդ հոդվածն ավելի ընդարձակ է։ Գործակալությունը ներկայացրել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության պատմությունը՝ մասնավորապես նշելով, որ մարտերը սկսվել են մի տարածաշրջանում, որն Ադրբեջանի կազմում է, բայց գտնվում է էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ, որոնց աջակցում է Հայաստանը: Մեջբերելով Արծրուն Հովհաննսիյանի ասուլիսից հատվածներ՝ գործակալությունը նաև նշում է, որ ռմբակոծությունից վնասվել էն մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտ ու Մարտունի քաղաքները, ինչպես նաև Հայաստանի Վարդենիս քաղաքը։

Ալ Ջազիրա

«Ալ Ջազիրա» լրատվականը ոչ միայն անդրադարձել է ստեղծված իրավիճակին, այլև զրուցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ 7 րոպե տևած հարցազրույցի ժամանակ Մնացականյանը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը, խոսել հնարավոր բանակցությունների ու ստեղծված իրավիճակի պատճառների մասին։

BBC

Ամենահին կոնֆլիկտներից մեկը, որը ձգվում է արդեն մի քանի տասնամյակ։ BBC-ն, անդրադառնալով շփման գծում ընթացող մարտերին, նշում է, որ Հայաստանում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք է հայտարարվել այն բանից հետո, երբ նույնն արել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Լրատվամիջոցն իր անդրադարձում նշել է, որ ըստ հայկական կողմի՝ հարձակումը սկսել է Ադրբեջանը՝ օդային և հրետանային եղանակով։ Ադրբեջանի պնդմամբ էլ՝ Բաքուն պատասխանել է առաջնագծի ողջ երկայնքով իրականացված ռմբակոծությանը։ BBC-ն հաղորդում է, թե երկու կողմերն էլ ունեն զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև հուլիսին տեղի ունեցած սահմանային բախումներին, որի ժամանակ եղան զոհեր, ինչը հանգեցրեց վերջին տարիների ամենամեծ ցույցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ տարածքներ հետ նվաճելու կոչեր էին հնչում: Լրատվամիջոցը նշում է, որ այս հարցում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, իսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը կոչ է անում դադարեցնել կրակը և բանակցել։

Reuters

Reuters լրատվական գործակալությունը ևս գրում է մարտերի մասին՝ նշելով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք են հայտարարել։ Reuters-ի փոխանցմամբ՝ հակամարտությունը մտահոգել է արևմտյան և տարածաշրջանային երկրներին՝ մասամբ այն պատճառով, որ այն կարող է անկայունություն ստեղծել Հարավային Կովկասում, որը որպես միջանցք է ծառայում համաշխարհային շուկա նավթի և գազի տեղափոխման համար։ Այսօր արդեն գործակալությունը գրել է, որ Ադրբեջանում ևս հայտարարվել է ռազմական դրություն, բայց մասնակի։ Ներկայացվել է նաև հակամարտության պատմուրթյունը։

The Guardian

Հայաստանում հայտարարված ռազմական դրության մասին հայտարարել է նաև The Guardian պարբերականը։ Մարտերի առաջին օրը The Guardian-ը գրեց, որ Հայաստանի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների տվյալներով՝ ադրբեջանական ռմբակոծության հետևանքով 1 կին և 1 երեխա է սպանվել։ Պարբերականը նաև հայտնում է, որ Բաքվի իշխանությունները հայտնել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և 6 վիրավորի մասին։ The Guardian-ը նաև գրում է, որ Թուրքիան ամուր մշակութային և տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ և հայտարարել, որ Բաքվի կողքին կլինի ցանկացած հակամարտությունում։

TASS

Ռուսական TASS լրատվական գործակալությունն Արցախում տիրող իրավիճակի մասին օնլայն ռեպորտաժ է վարում՝ անմիջապես հաղորդելով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկություններ, ինչպես նաև ստեղծված իրավիճակին տարբեր պետությունների արձագանքի մասին։ Գործակալությունը նաև հրապարակել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութը, որտեղ հայկական կողմը խոցում է ադրբեջանական մարտական տեխնիկա։

France 24

France 24-ը ևս ուշադրության կենտրոնում է պահում արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Վերջինիս հարցազրույց տվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որի ընթացքում մանրամասն ներկայացրել է ստեղծված խնդիրը, դրա պատճառներն ու հետևանքները։

Ուշագրավ է, սակայն, որ միջազգային վերը նշված լրատվականներից որևէ մեկը հստակ չի արձանագրում, որ հարձակումը գործել է Ադրբեջանը։ Ի դեպ՝ միջազգային որոշ լրատվամիջոցների թղթակիցներ այս պահին աշխատում են Արցախում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան