Իշխանության ներսում ինչ-որ բան կտրուկ փոխվում է․ ներքին ժողովրդավարական մեխանիզմները չեն աշխատում․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

 

-Սահմանադրական դատարանում մի քանի օր է՝ նախագահ են ընտրում։ Միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է։ Հրայր Թովմասյանի առաջադրած թեկնածու Աշոտ Խաչատրյանը հանել է իր թեկնածությունը։ Երբ ՍԴ-ի կազմի փոփոխությունն սկսվում էր, Դուք կպատկերացնեի՞ք, որ Հրայր Թովմասյանի հավանական փոխարինողը կլինի Երվանդ Խունդկարյանը։

-Ճիշտն ասած մենք այն ժամանակ էլ խիստ վերապահումով էինք մոտենում ընդհանրապես՝ սահմանադրական այլ մարմինների, բացի՝ ԱԺ-ի ու նրա ձևավորած Կառավարության ձևավորման գործելաոճը և համարում էինք, որ դա ծայրահեղ միջոց է, որը պայմանավորված է հետհեղափոխական ժամանակահատվածում գործընթացների ապահովմամբ, գործընթացներ, որոնք պետք է լինեն իրավական դաշտում։ Հանրային անվստահությունը, որ կար և կա Սահմանադրական դատարանի նկատմամբ, պետք է լուծվեր։ Մենք, իհարկե, գտնում ենք, որ այդ հարցը պետք է լուծվի Սահմանադրության փոփոխությամբ և նոր Սահմանադրության ընդունմամբ։ Պետք է համակարգված և արմատական փոփոխություն կատարվի, որովհետև այս Սահմանադրության շրջանակում ինչ մեխանիզմ էլ գործի գցես, կունենաս այն արդյունքը, ինչ նախկինում էր։ Այն ջանքերը, որոնք գործադրվեցին Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության վերականգնման ուղղությամբ, դրանք կարելի է համարել՝ արդյունք չտվեցին, ձախողվեցին։ Որովհետև դու ունենում ես նույն որակի թեկնածուներ։ Ի՞նչն  է տարբերում Հրայր Թովմասյանից Երվանդ Խունդկարյանին՝ միայն անուն-ազգանունը։ Երկուսն էլ ուղղակի մասնակցություն ունեն պետության զավթման գործընթացին։ Եվ պատահական չեն հիշեցնում «Ա1+»-ի փակման հետ կապված դատական նիստերը և այն դատական նիստերը, որոնք կապված են քաղաքական հետապնդումների հետ վերջին հաշվով։ Այս առումով՝ այն ճգնաժամ ասվածը, որ կար հանրային վստահության բացակայությամբ, այդ ճգնաժամը չհաղթահարվեց։

-Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը դատարանում է։ Ծառուկյանն ու իր թիմը պնդում են, թե քաղաքական հետապնդում է իրականացվում իրենց նկատմամբ։ Իբրև իրավապաշտպան ի՞նչ կարող եք ասել՝ Ծառուկյանի շուրջ իրավական գործընթացները ինչքանո՞վ են տեղավորվում քաղաքական հետապնդման սահմանման մեջ։

-Հաշվի առնելով, որ ընտրակաշառք բաժանել է ո՛չ միայն ԲՀԿ-ն, այլ նաև ՀՀԿ-ն, ես համարում եմ այս քրեական հետապնդումը ընտրողական մոտեցում, այսինքն՝ քաղաքական բան չկա այդտեղ, որ ես ասեմ քաղաքական, դա ընտրողական մոտեցում է։

-Եվ օրերս իշխանության շարքերից երկու հեռացում եղավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրեց, և Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացավ Սմբատ Գոգյանը։ Այսպիսի կադրերի հեռացումն իշխանությունից Ձեզ ինչի՞ մասին է հուշում։

-Բելառուսի բռնապետին շնորհավորանքը, Սահմանադրական դատարանի այս թեկնածուների առաջադրումը, Գոգյանի հեռացումը նախարարի առաջարկով, Գայանե Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելը և այլ կադրերի հեռանալը խոսում են այն երևույթի մասին, որ ինչ-որ բան իշխանության ներսում կտրուկ փոփոխություն է կրում և որոշումների կայացման ներքին ժողովրդավարական մեխանիզմները չեն աշխատում։ Թե որոնք են այն պատճառները, որ ներքին ժողովրդավարության և մասնակցային գործընթացից ակնհայտ նահանջ կա, որ հանգեցրել են այդ վիճակին, դրա հետ կապված պետք է լինի բանավեճ։ Ես չեմ ուզում բնական համարվի, երբ մարդը մանդատ է դնում և որևէ բացատրություն չի տալիս։ Գոգյանը գոնե ինչ-որ բան մեկնաբանեց։ Իշխանությունը փորձում է ամեն մի հարց պայմանավորել անձնական, միջանձնային հարաբերություններով, ուրեմն, ամենաշատ նկատառումներով նշանակումը հենց իշխանություններն են արել և այնպես չի կարող լինել, որ ձեր քմաճաույքով լինի ամեն ինչ․․․․ հաստատ ոստիկանապետը իմ դասընկերը չէ, հաստատ ԱԱԾ պետն իմ կուրսեցին չէ, հաստատ Ոստիկանության ներքին անվտանգության պետն իմ աներձագը չէ, ես հարցեր եմ բարձրացնում։

Հենց իրենք կադրեր են նշանակում առանց չափանիշների և անձնական նկատառումներով, դա նորմալ է, իսկ եթե որոշակի առաջարկություններ կարող են լինել հենց բարեվարքության տեսակետից, ասում են անձնական շահեր․․․․ անձնական շահեր չկան՝ կա թափանցիկ, հաշվետու կառավարում, թափանցիկ հաշվետու կառավարում երաշխավորող մարդիկ, որոնք անցնում են բարեվարքության ստուգում։ Եթե նման մարդիկ անհամատեղելի են քաղաքական իշխանության հետ, դա նշանակում է՝ քաղաքական իշխանությունը նահանջ է ապրում թափանցիկ և հաշվետու կառավարումից։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան