Գյումրու թիվ 29 դպրոցի 8 աշխատակիցների մոտ կրկնաթեստի արդյունքում կորոնավիրուս չի հաստատվել․ նրանք վերադարձել են աշխատանքի

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Գյումրու թիվ 29 հիմնական դպրոցի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի իրարամերժ թեստավորման պատմությունը, կարծես, հանգուցալուծվել է։ Հիշեցնենք, որ Հանրապետության դպրոցների աշխատակիցների պարտադիր թեստավորում է իրականացվում։

Գյումրու թիվ 29 հիմնական դպրոցում աշխատակիցների թեստավորման արդյունքում 8 դրական դեպք էր հաստատվել, 3-ի պատասխանը, սակայն, կրկնաթեստի արդյունքում բացասական էր եղել։ Նշված աշխատակիցներից մեկը, որն ավելի վաղ հիվանդացել և բուժվել էր կորոնավիրուսից, մեկ օր անց Գյումրու բժշկական կենտրոնում վճարովի թեստ էր հանձնել, պատասխանը եղել էր բացասական։ Նրան հետևել էին ևս 2 աշխատակիցներ, որոնց կրկնաթեստի արդյունքը ևս բացասական էր եղել։

Չնայած թեստի բացասական պատասխանին՝ նրանց չէին թույլատրել աշխատանքի գնալ, քանի որ հաշվի էր առնվել առաջին թեստավորման արդյունքը։

Այժմ դպրոցի 8 աշխատակիցները նորից են թեստավորվել, բոլորի պատասխանը եղել է բացասական։ Նրանք արդեն վերադարձել են աշխատանքի։ Նշենք, որ 8 աշխատակիցներից միայն երկուսն են ուսուցիչ։

«Բոլորին նորից թեստավորել են, ում մոտ այն ժամանակ կորոնավիրուս  հաստատվել էր։ Բոլորի մոտ բացասական է եղել։ Ինձ պոլիկլինիկայից թուղթ են տվել, որ իրենք առողջ են և վերադառնում են աշխատանքի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը։

Նա նաև նշեց, որ աշխատակիցներն իրենց լավ են զգում, որևէ խնդիր ու գանգատ չեն ունեցել։

«Գիտեմ, որ ընթացքում էլ իրենք, իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկը հիվանդության որևէ ախտանիշ չի ունեցել»,- ասաց Գայանե Բիչախչյանը՝ հավելելով,  որ դպրոցն աշխատում է բնականոն կերպով։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է դպրոցների տարածքում առաջնային օղակի մասնագետների կողմից։

Էմմա Չոբանյան