Ալեն Սիմոնյանի և Հրաչ Հակոբյանի լուսանկարն արդեն վերաբերմունք է. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 13:50
Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ ի պատասխան ռուսական ինքնաթիռի կողմից օդային տարածքի խախտման
Բոլորը

Ազգային ժողովում այսօր ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցադրումը՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ ԱԺ շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Պայմանավորված նաև այն իրավիճակով, ինչ տիրում է Հարությունյանի համակարգած ոլորտներում, ԼՀԿ-ի համապատասխան նախաձեռնությամբ իրականացվելու է քվեարկություն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով»,- ասաց նա։

Դավիթ Խաժակյանը նշեց, թե Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումից առ այսօր բոլոր ոլորտներում ձախողումների շքերթ է։

«Կրթության ոլորտում հեղափոխություն չկա, ու մենք անհրաժեշտ ենք գտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, և եթե «Իմ քայլը» խմբակցությունը չի առաջնորդվում մեկ կենտրոնից հնչող տեսակետներով, այլ իսկապես գնահատում է ոլորտի ձախողումները, ապա այդ դեպքում պետք է համաձայնի ու հրաժարականը տեղի ունենա»,- հավելեց Խաժակյանը։

Նա ասաց՝ եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն լիներ ոչ կուսակցական, ապա մի քանի անգամ արդեն հրաժարական ներկայացրած կլիներ։

Խաժակյանն ասաց նաև, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ չի լինի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է այդպես ուզում, մինչդեռ, նրա խոսքով, ոլորտի մասնագետները շարունակում են տառապել։

Մանրամասները՝ տեսանյութում: