Նախատեսվում է իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում. ՊԵԿ

Լուրեր

23.02.2026 | 13:37
Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի
23.02.2026 | 13:26
«Եթե հարց ունեն, թող գան, տեղս գիտեն»․ Տեր Օշինը՝ Ռուբեն Ռուբինյանի գրառման մասին
23.02.2026 | 13:20
ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
23.02.2026 | 13:14
Բուժաշխատողները բողոքում են․ ակցիա՝ ապահովագրական համակարգի բացերի շուրջ ԱԺ լսումներ անցկացնելու պահանջով
23.02.2026 | 13:03
Հայտնի են BAFTA 2026-ի հաղթողները. «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի» ֆիլմը` լավագույն վավերագրական ֆիլմ 
23.02.2026 | 12:50
Հայտնի է Թրամփի կալվածքի մոտ սպանված զինված տղամարդու ինքնությունը
23.02.2026 | 12:45
Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրասիական լիգան
23.02.2026 | 12:34
Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. 3 ուղևոր հոսպիտալացվել է
23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
23.02.2026 | 12:21
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ
23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են Համաշխարհային Բանկի կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակներում իրականացված «Հարկ վճարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի 2020թ. ընտրանքային հետազոտության» և «Հետստուգումային հարկային կարգապահության մոնիթորինգի»  արդյունքները:

«Հետազոտության նպատակն է կատարելագործել ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաև ներդնել հետստուգումային կարգապահության մոնիտորինգի գործիքակազմ` կիրառելով միջազգային լավագույն փորձը:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել աշխատանքները և առաջին փուլով իրականացնել խոշոր հարկ վճարողների ռիսկերի կառավարման բիզնես գործընթացների ամբողջական քարտեզագրում:

Ի դեպ, ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է նաև մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը, որի ընթացքում կատարվելու է մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում:

Հիշեցնենք, որ «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրն ուղղված է ՊԵԿ կառուցվածքային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների և եկամուտների թիրախավորված հավաքագրման բարելավմանը, ռիսկերի կառավարման և պարտավորությունների կատարման ռազմավարության մշակմանը»,- ասված է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում: