Առաջին դասարան՝ դիմակներով ու փուչիկներով․ Գյումրիի դպրոցներում մեկնարկեց «արտակարգ» ուստարին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վեցամսյա դադարից հետո այսօր Հայաստանի դպրոցները վերաբացեցին դռները, այսօր՝ միայն առաջին դասարանցիների համար։

Գյումրիում վաղ առավոտից քաղաքի դպրոցամերձ հատվածներում վերջին ամիսների համար անսովոր աշխուժություն էր։ Առաջին դասարանցիները ծնողների ուղեկցությամբ շտապում էին դպրոց։ Տոնական օրվա անբաժան ատրիբուտներին՝ ծաղիկներին ու փուչիկներին այս տարի ավելացել են դիմակները։ Համավարակի տարածումը կանխելու նպատակով դպրոցներում դասերը վերսկսվում են հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Դպրոցների բակերում առկա են համապատասխան գծանշումներ՝ երեխաների  միջև համապատասխան սոցիալական հեռավորությունը պահելու համար, դպրոց մուտքն էլ՝ պարտադիր ջերմաչափմամբ։ Դասերն անցկացնում են պարետատան կողմից հաստատված ուղեցույցի համաձայն։

Factor.am-ի հետ զրույցում ծնողներն ասացին, որ չնայած համավարակին ու սահմանափակումներին՝ փորձել են իրենց երեխաների համար օրը տոն դարձնել։ Մտավախության կա՝ դիմակների կրման պարտադիր պահանջի հետ կապված, բայց հույս ունեն՝ փոքրիկները կվարժվեն։

«Ուրախ եմ, որ չնայած համավարակին՝ գոնե այսպես դպրոցները բացվում են։ Դպրոց ենք եկել տոնական տրամադրությամբ։ Առաջին դասարանցիների համար շատ դժվար կլիներ դասերն օնլայն անել։ Այսպես գոնե ինչ-որ չափով երեխաները կսովորեն: Դասի ժամանակ դիմակ կրելը, մտածում եմ, տղայիս համար բարդ կլինի, բայց ժամանակի հետ կհարմարվի»,- ասաց ծնողներից Գայանե Գոմցյանը։

Երեխաներն իրենց հերթին, դիմակների տակ ժպիտները թաքցրած, ասացին՝ վարակ է, դիմակով ենք։

Նշենք, որ այս տարի ՀՀ-ում ավելի քան 38․000 երեխա է գնում առաջին դասարան, որից շուրջ 3․000-ը՝ Շիրակի մարզում։ Դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հակահամաճարակային կանոնների պահպանումից զատ, իրականացվում է նաև դպրոցների աշխատակիցների թեստավորում։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Դպրոցների անձնակազմերի թեստավորումն իրականացվում է առաջնային օղակի մասնագետների կողմից, հենց դպրոցների տարածքում։

Էմմա Չոբանյան