Աղբ՝ առանց աղբահոտի. տեսակավորված աղբի համար աղբամանները կտեղադրվեն մինչև տարեվերջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
10.06.2026 | 13:56
Նորվեգիայի հավաքականն իր հետ 300 կգ ձուկ կտանի ԱԱ-2026-ին
10.06.2026 | 13:48
Արթուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջը վերականգնվել է
10.06.2026 | 13:38
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ
10.06.2026 | 13:33
Սրբուհի Գալյանը` Արթուր Օսիպյանին զրո հարկի խոնավ խցում պահելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:30
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10.06.2026 | 13:21
Հունիսի 14-ին ունենալու ենք իդեալական արդյունքներ․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 13:12
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
10.06.2026 | 13:08
Թուրքիայի ԱԳ նախարարը Լավրովի բանակցություններում նաև Հարավային Կովկասին կանդրադառնա
10.06.2026 | 13:05
Նոր բացահայտումներ կունենանք, խուզարկություններ ու ձերբակալություններ են սպասվում․ ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:54
Քվեատուփից ծրարը հանվում է երեք անձի մասնակցությամբ․ ի՞նչ է սահմանում Ընտրական օրենսգիրքը 
10.06.2026 | 12:43
Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:38
Արթուր Նահապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 12:34
Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 12:26
Ուկրաինան հարվածել է Չեբոքսարիի ռազմական գործարանին․ Սամարայի նավթավերամշակման գործարանում էլ ԱԹՍ-ի հարձակումից հրդեհ է առաջացրել
Բոլորը

Թուղթ, պլաստիկ, տոպրակով այլ աղբ։ Բոլորը մեկում՝ մեկ աղբամանում։ Քաղաքապետարանն ասում է՝ շուտով այսպես չի լինելու։ Սկզբում մի քանի վարչական շրջանում, հետո արդեն ամբողջ Երևանում տեղադրվելու են առանձին աղբամաններ, որ մարդիկ տանը աղբը տեսակավորեն և այնուհետև նետեն աղբաման:

Այդպիսի աղբամաններ քաղաքում տեղադրելը երկրորդ փուլն է այն ծրագրի, որ սկսել է քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Մինչ այդ, պետք էր պայմանավորվել տնտեսվարողների և թափոններ վերամշակողների հետ։ Թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը մի քանի ամսվա կատարած աշխատանքի արդյունքներից գոհ է։ Հիմա ժամանակն է երկրորդ, այսինքն՝ աղբամանները տեղադրելու փուլին անցնելու։ Հայկ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ այդ աղբամաններն ավելի ակնահաճո և գեղեցիկ են լինելու, քան օրեր առաջ տարածված լուսանկարում էր։

Սա Երևանը աղբից ազատելու առաջին քայլն է, մինչև նաև կոշտ թափոնների վերամշակման գործարան կունենանք։

Հայաստանում 354 աղբավայր կա, իսկ դա նշանակում է, որ 70 տարբեր վտանգավոր նյութեր, որոնք կարող են ամենատարբեր հիվանդություններ առաջացնել՝ քաղցկեղից մինչև ասթմա, արտանետվում են մթնոլորտ, երբ աղբը, հատկապես՝ պլաստմասսայե իրերը, այրվում են:

Աշխարհում ելքը գտել են՝ օգտակարը համատեղելով շահավետի հետ։ Խոսքն աղբի վերամշակման մասին է, որը պահանջարկ ունեցող բիզնես է դարձել: Բացի բնապահպանական նշանակությունից՝ թղթի, պլաստիկի և այլ թափոնների վերամշակումից ստացված նյութերն էժան երկրորդային հումք են դառնում, իսկ աղբի այրումից ստացված էլեկտրաէներգիան այն դարձնում է նաև էժան էներգակիր: Հայաստանում ևս այդ բիզնեսը սկսել է զարգանալ՝ դեռ փոքր քայլերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան