Մեկնարկում է «արտակարգ» ուսումնական տարին․ Գյումրիի բուհերը պատրաստ են ընդունել առաջին կուրսեցիներին

Լուրեր

18.11.2024 | 12:50
ՌԴ-ն հարվածել է ուկրաինական Սումիին․ տասնյակ զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր ուսումնական տարին մեկնարկում է արտակարգ պայմաններում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՝ սեպտեմբերի 1-ին  այս տարի առաջին անգամ դպրոցները փակ կլինեն, փոխարենը՝ բուհերը կընդունեն իրենց ուսանողներին։ Գյումրիի բուհերում էլ վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում առաջին կուրսեցիներին ընդունելուց առաջ։

Պարետի որոշմամբ՝ սեպտեմբերին 1-ից բակալավրի առաջին կուրսերի ուսանողներն են սկսում դասերը, սեպտեմբերի 15-ից արդեն բուհեր կհաճախեն մյուս բոլոր ուսանողները։ Գյումրիի բուհերն էլ արդեն որոշել են դասապրոցեսի կազմակերպման եղանակը՝այն կիրականացվի հիբրիդային եղանակով՝ առկա ու հեռավար։

«Բոլոր այն առարկաները, որոնք հատուկ կրթության պայմաններ չեն նախատեսում, խոսքը գնում է սպորտային դահլիճներ արվեստանոցներ, ռազմական ամբիոնը, հատուկ լաբորատորիաներ, այն ինչ անհրաժեշտ է, անում ենք առկա, ինչ հնարավոր է,  տեսական կուրսերը, սեմինարները, որոնք անմիջական կոնտակտ չեն պահանջում անելու ենք հեռավար առայժմ։ Այսինքն` հիբրիդային եղանակով»,- մեզ հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

Նրա խոսքով՝ Շիրակի մայր բուհում պարետի որոշումներին համահունչ՝ աշխատանքները կարգավորված են։ Կուրսերը բաժանված են նաև հերթերի։ Նրանք, ովքեր բուհ են գալու, առաջին հերթով են, որովհետև տրանսպորտի խնդիր կարող է առաջանալ մարզի այլ բնակավայրերից եկող  ուսանողների համար։

Լսարանները ևս համապատասխան կահավորված են՝ պահպանվելու է 1,5 մետր հեռավորությունը, ջերմաչափում է իրականացվելու, փակ աղբամանները տեղադրված են, ախտահանող հեղուկները դրված, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանված են։

«Պատրաստ ենք նաև լսարանների ախտահանմանը։  Նաև ավելին որոշել ենք, որ յուրաքանչյուր լսարան, մեկ խումբ որը գալու, նստելուէ  այդ լսարանում    առաջին կուրսում,  յուրաքանչյուր ուսանող մշտական տեղ է ունենալու, որպեսզի ունենանք ուսանողների  քարտեզը։ Հստակ  հասկանալու համար, եթե մեկի մոտ բան լինի, նրա անմիջական շրջապատը արագ ֆիքսելու, ճանաչելու, որ ամբողջ խումբը փորձարկման չենթարկվի այն իմաստով, որ բոլորին թեստավորեն, որովհետև ամենամոտ շրջապատը նախ կպարզվի»,- ասաց Երվանդ Սերոբյանը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ևս  բարձր կուրսեցիների ու մագիստրատուրայի ուսանողների համար դասերն անցկացվելու են հիբրիդային տարբերակով՝ առկա լինելու են  լսարանային դասերը, սեմինար պարապմունքները, տեսական դասերը՝  լինելու են օնլայն։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։ Նա նաև նշեց, որ անվտանգության բոլոր նորմերին համապատասխան լսարաններն ու բուհը կահավորվում են։

«Ձեռք են բերվում համապատասխան պարագաները, որով ուսանողները պիտի ախտահանվեն, կատարվելու է ջերմաչափում, պահպանվելու է սոցիալական հեռավորությունը։ Առաջ մի մուտքով էր իրականցնում ուսանողների մուտքը բուհ, հիմա երկու կամ երեք մուտք ենք բացելու, որ ուսանողները տարբեր մուտքերից մտնեն ըստ խմբերի, որ կուտակումներ չլինեն»,- ասաց Կարեն Պետրոսյանը։

Բուհերի դասախոսների համար, որոնք 65 և ավելի տարիքի են ու գտնվում են խոցելի խմբում, ևս հատուկ պայմաններ են ստեղծվել։

«Բնական է՝ ունենք 65-ից մեծ տարիքի, բոլորը հաշվի է առնվում դրա համար, ոչ միայն ուսանողների, նաև դասախոսների խնդիրը կա։ Վերջը՝ 2500 ուսանող ունեցող բուհ է, եթե ամեն անգամ բոլորին բերեինք առկայով, դա լուրջ վտանգ էր իրենից ներկայացնելու, իհարկե, աշխատելու ենք, որ հնարավորինս բուհ գան այն մարդիկ, որոնք ռիսկային գոտուց հեռու են, կամ նույնիսկ  եթե թվարկածս 65-ից բարձր են, առողջական խնդիրներ  չունեն»,- ասաց ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում էլ դասախոսները գիտխորհրդի որոշմամբ, իրենք են որոշում, ինչպես կազմակերպել դասերը։

«65 տարեկան և ավելի դասախոսները իրավունք ունեն ըստ իրենց ցանկության, պարտադիր պայման չի, իրենք  կարող են իրացնել կամ չիրացնել իրենց իրավունքը, իրավունք ունեն որոշելու դասապրոսեցի տարբերակը՝ հեռավար, թե լսարանային»,-ասաց ՀՊՏՀ տնօրեն Կարեն Պետրոսյանը։

Իսկ թե, բուհերում հնարավոր կլինի  հակահամաճարակային կանոնների լիովին պահպանումը, կլինեն դրանք արդյունավետ, թե ոչ՝ ըստ մեր զրուցակցի՝ հնարավոր կլինի ասել պրոցեսի ընթացքում։ Ռիսկերը հիմա այնքան էլ տեսանելի չեն, որովհետև մի բան է տեսականորեն պլանավորել գործընթացը,  մի բան է՝  կազմակերպել։

«Ուսանողների վարքագիծը այս պահին կանխատեսել չենք կարող։ Կպահապանենք կանոնները, բայց, օրինակ, փողոցներում հիմա նկատում եմ, որտեղ ոստիկանները շատ են, մարդիկ ավելի շատ են դիմակ կրում, և կան մարդիկ հենց ոստիկանի կողմից անցնում են, դիմակը հանում են։ Կարող է բուհի ղեկավարությունը լինի, մարդը անցնի դիմակով լինի, բայց հետո լսարանում կարող է հանել դասամիջոցին, օրինակ, մենք ոնց ենք վերահսկում։ Այսպիսի խնդիրներ կան, որ վարքագծային դրսևորումները կերևան միայն պրոցեսի մեջ»,- եզրափակեց Կարեն Պետրոսյանը։

Էմմա Չոբանյան