Առաջ դատավորի պաշտոնն առավելություն ստանալու միջոց էր, հիմա դա չկա․ շատերը չեն ուզում դատավոր դառնալ․ ԲԴԽ անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ

-Պարոն Բեքմեզյան, ՍԴ դատավորի երեք թեկնածուները հայտնի են։ Նրանց շուրջ առկա քննարկումների որակն ինչպե՞ս եք գնահատում, և դրանք ինչպե՞ս են ազդում ընդհանուր առմամբ դատական համակարգի հեղինակության վրա։

-Որպես ԲԴԽ անդամ՝ չեմ ցանկանում որևէ կերպ մեկնաբանել Սահմանադրական դատարանում տեղի ունեցող իրադարձությունները։ Միշտ խուսափել եմ դրանից։ Միայն կարող եմ ասել, որ գործընթացն ինձ համար հասկանալի է այնքանով, որ հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող գործընթաց է։ Եվ պարզ է, որ մեր հանրությունը պետք է ամենայն ուշադրությամբ և մանրակրկիտ ուսումնասիրեր դատավորների կենսագրությունը, անցած ճանապարհը, շահերի բախումները։ Այնպես որ ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Կլինեն տարբեր մեկնաբանություններ․ ծայրահեղ, ոչ ծայրահեղ։

-Նախորդ տարվա մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։ Ամիսներ անց ըստ էության պարզ դարձավ, որ խորքային վեթինգ չի լինելու, այլ դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգում է իրականացվելու։ Արդյոք սա արդյունավե՞տ գործիք է։

-Եթե խորը վեթինգ ասելով՝ հասկանում ենք բոլոր դատավորների լիազորությունների դադարեցումը, ապա այդպես մեր արդարադատությունը կոլապսի կմատնվի։ Մենք ունենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն ուսումնասիրում է դատավորների կողմից ներկայացված հայտարարագրերը, շահերը։ Ունենք նաև Էթիկայի հանձնաժողով, որոնք վարույթներ են հարուցում։ Ունենք ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, որը թույլ է տալիս ստուգելու, թե դատավորն ինչպես է ձեռք բերել այս կամ այն գույքը։ Այս ամենը գալիս է բացահայտելու դատավորների գործունեությունը։

-Ձեր գործընկեր Հայկ Հովհաննիսյանը մեր տաղավարում ասում էր, որ պետք է արտերկրից բարձր որակավորում ունեցող դատավորների հրավիրել մեր երկիր՝ աշխատանքի։ Դուք ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում։

-Ես ավելի պրակտիկ եմ մտածում։ Իհարկե, գաղափարը հետաքրքիր է։ Բայց նախ պետք է դատավորները համաձայնեն գալ այստեղ, ապահովենք իրենց ֆինանսական պահանջները և այլն։ Բայց ինձ թվում է, որ դրա փոխարեն մենք կարող ենք շատ լավ կադրեր աճեցնել այստեղ։ Առաջ դատավորի պաշտոնն առավելություն ստանալու միջոց էր, հիմա դա չկա․ շատերը չեն ուզում դատավոր դառնալ։ Բացի այդ, շատ բարձր է հանրության ճնշումը․ ոչ բոլորն են ցանկանում դրա տակ մտնել և դատավոր կամ ԲԴԽ անդամ դառնալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան