Եվս մեկ զոհ Բելառուսում. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է բռնությունների գործադրումը

Լուրեր

03.08.2026 | 12:26
Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ես «Ինտերի» ամենատարեց խաղացողն եմ, և դա շատ բան է նշանակում»
03.08.2026 | 12:20
Վեց հրեաներ հարձակվել են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբեանց վանքի մուտքի դռան վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 12:10
Այսօր ԱԺ նախագահ կընտրվի // Ուկրաինան Wildberries-ի հերթական պահեստին է հարվածել․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 12:01
Լիխտենշտեյնը զանգվածային կիբերհարձակման է ենթարկվել․ 31,000 մարդու անձնական տվյալ է գողացվել
03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
Բոլորը

Մինսկում և Բելառուսի մյուս քաղաքներում բողոքի ցույցերը շարունակվում են: Հազարավոր մարդիկ նորից դուրս են եկել փողոց՝ կեղծված ընտրությունների և ցուցարարների նկատմամբ կիրառված ճնշումների դեմ բողոքելու։ Երկրի Քննչական կոմիտեն հաղորդում է, որ երկրորդ ցուցարարն է մահացել բախումների պատճառով. հայտնում է Euronews-ը:

«25-ամյա տղամարդը մահացել է Գոմելի շրջանի  հիվանդանոցներից մեկում: Նա ձերբակալվել էր կիրակի օրը՝ «չարտոնագրված ցույցի» ժամանակ»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Թեև կոմիտեն չի նշում ցուցարարի մահվան օրը, բայց տեղեկացնում է, որ նրա առողջական վիճակը «հանկարծակի վատացել է» կալանավայրում:

Մեկ այլ ցուցարար մահացել էր երկուշաբթի օրը Մինսկում ոստիկանության և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ցուցարարները Մինսկի փողոցներում մի քանի կիլոմետր երկարությամբ մարդկային շղթաներ են կազմել: Անցնող մեքենաների վարորդները ձայնային ազդանշաններ են տվել՝ ի նշան համերաշխության: Մարդիկ պատշգամբներից ցուցարարներին դիմավորել են ծափողջույններով՝ ի նշան աջակցության: Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը նրանց վրա կրակել է ռետինե փամփուշտներով:

«Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի փոխանցմամբ՝ նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ևս հինգ քաղաքներում: Ցույցերի միջոցով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած  նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ՝ պահանջելով ընտրության արդյունքների  վերահաշվարկ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ մոտ 10%-ը:

Երկրի իշխանությունները հայտնել են, որ ցույցերի առաջին երեք գիշերների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 6000 մարդ: Կան հարյուրավոր վիրավորներ:

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը դատապարտել է Բելառուսում ցուցարարների հանդեպ կիրառված ճնշումները՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր ապօրինի ձերբակալվածներին և հետաքննել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:

Երեկ 65-ամյա Լուկաշենկոն, որը ղեկավարում է երկիրը 1994թ-ից և ում Արևմուտքում անվանում են  «Եվրոպայի վերջին բռնապետ», ասել է, որ «ցույցարարների հետևում կանգնած են հանցավոր անցյալ ունեցող մարդիկ»:

Հատկանշական է, որ հիմնականում լրագրողներն են հայտնվել թիրախում: Ըստ Լրագրողների ասոցիացիայի վարչության փոխնախագահ Բորիս Գորեցկու՝ ավելի քան 20 լրագրող է կալանավորվել վերջին օրերին: Մի քանիսն արդեն դատապարտվել են 10-15 օրվա ազատազրկման: «Միտումնավոր որս է սկսվել բելառուսական և արտասահմանյան անկախ ԶԼՄ-ների նկատմամբ», – ասում է նա:

Չորեքշաբթի օրը ոստիկանության կողմից  դաժան ծեծի են ենթարկվել «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողներից մեկը և երկու լրագրողներ անկախ «Բելառուս ՏՎ» հեռուստաալիքից: Նրանք  այդ պահին լուսաբանում էին ոստիկանության բռնությունների դեմ անցկացվող բողոքը:

Ըստ «Վիասնա» մարդու իրավունքների կենտրոնի՝ բազմաթիվ վիրավոր ցուցարարներ չեն դիմել բժշկի ՝ վախենալով հետապնդումներից:

Ցուցարարների նկատմամբ կիրառված ճնշումները քննադատության են արժանացել այլ երկրների կողմից:

«Բելառուսում ընտրություններն ազատ չեն եղել։ Մենք ցանկանում ենք, որ Բելառուսի ժողովուրդը ունենա այն ազատությունները, որոնց համար պայքարում է»,- չեխական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Ուրբաթ օրը նախատեսված է Եվրամիության արտգործնախարարների հանդիպում,   որի ընթացքում քննարկվելու են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները:

Հանդիպումը նախաձեռնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար  Ժոզեպ Բորելը: Վերջինս ասել է, որ 27 երկիր ընդգրկող դաշինքը հնարավոր է «պատժամիջոցներ կիրառի նրանց հանդեպ, ովքեր պատասխանատու են արձանագրված բռնությունների, անարդարացի ձերբակալվածների և ընտրակեղծիքների համար»: