Մատենադարանում մեկնարկել է Միջնադարագիտական 10-րդ միջազգային եռօրյա գիտաժողովը

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Մատենադարանի գիտական մասնաշենքի Հրաչյա Թամրազյան դահլիճում մեկնարկել է Միջնադարագիտական 10-րդ միջազգային եռօրյա գիտաժողովը: Այդ կապակցությամբ, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, գիտաժողովն այսուհետև հանդես կգա նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» անվանմամբ: Գիտաժողովին մասնակցում են շուրջ երեք տասնյակ հետազոտողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանի տնօրենի գիտական գծող տեղակալ Վահե Թորոսյանը բացման ելույթում նշեց, որ միջոցառումը Մատենադարանի երիտասարդական գիտաժողովի տասնամյա ընթացքի ամփոփման առաջին հանգրվանն է և նոր շրջափուլի մեկնարկը։ Նա հավելեց, որ Մատենադարանի երիտասարդական գիտաժողովն իր արձանագրած տպավորիչ արդյունքներով, որոնք ներկայացվելուց զատ, նաև հրապարակվել են «Բանբեր Մատենադարանի» պարբերականի էջերում և առանձին ժողովածուով, իր ուրույն տեղն է ունեցել և ունի բազմաթիվ միջնադարագետների գիտական օրացույցում։

«Երիտասարդական գիտաժողովը դիմացել է ժամանակի քննությանը և այսօր վստահ քայլերով թևակոխում է մի նոր՝ առավել ընդարձակ հուն: Երիտասարդական, իսկ այսօր արդեն Մատենադարանի միջնադարագիտական  գիտաժողովը մշտապես եղել և մնում է ինչպես տնօրենության, այնպես էլ հայագետների ավագ սերնդի ուշադրության կենտրոնում, որոնց ներկայությունը (գուցե ամենաակտիվ) մեծապես նպաստել է նրա արդյունավետության բարձրացմանը։ Գիտաժողովի տասնամյա արդյունքները հիրավի տպավորիչ են։ Մի քանի հարյուր գիտական զեկուցումներ, տասնյակ տպագրված հոդվածներ, որոնցից շատերը նշանակալի ներդրում են հայ միջնադարագիտության ոլորտում։ Գիտաժողովը ծառայել է իբրև գիտական գիտելիքի ու հետազոտական կարողությունների ձեռքբերման և ամրապնդման կարևոր հարթակ և միջոց բազմաթիվ սկսնակ ու երիտասարդ հետազոտողների համար»,- ասաց Թորոսյանը։

Մատենադարանի փոխտնօրենի դիտարկմամբ՝ խորագրային փոփոխությունը, անշուշտ, պատահական չէ։ Մատենադարանը հետևողականորեն ընդլայնում է միջնադարագիտության ոլորտում համագործակցությունն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանի հայագիտական հաստատությունների հետ, ուստի Թորոսյանը վստահություն հայտնեց, որ Մատենադարանի միջնադարագիտական  գիտաժողովն իր ուրույն տեղը կզբաղեցնի հայագիտական միջազգային իրադարձությունների շարքում։

Թորոսյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի բոլոր աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր այս օրերին մասնակցեցին կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամին՝ ի դեմս գործադիր տնօրեն, պատմագիտության դոկտոր Արման Եղիազարյանի:

Գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար Խաչիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ տասը տարի առաջ սկիզբ դրվեց գիտական մի նախաձեռնության, որի նկատմամբ վստահությունը յուրաքանչյուր տարի ավելացել է։ Անցած տարիներին գործադրվել են բոլոր ջանքերը, որպեսզի գիտաժողովը հաստատվի և իր ուրույն տեղն ունենա նախ մատենադարանյան գիտական միջոցառումների օրացույցում, ապա և հայաստանյան գիտական շրջանակներում։

Հարությունյանը տեղեկացրեց, որ գիտաժողովին մինչ օրս մասնակցել է շուրջ 350 հետազոտող հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր կենտրոններից։ Մասնակիցների աշխարհագրությունը նույնպես պատկառելի է՝ Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Իսրայել, Ավստրիա, ԱՄՆ, Թուրքիա, Իրան և այլն։

«Մասնակիցների շարքում այսօր շատ են այն հետազոտողները, ովքեր իրենց գիտական առաջին զեկուցումներն այս գիտաժողովին են ներկայացրել, իսկ այսօր արդեն ոչ միայն կայացած հետազոտողներ են, այլև դասավանդում են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ոմանց մասնակցությունն այս գիտաժողովներին նույնիսկ ավանդույթի է վերածվել, որի համար մենք միայն ուրախ ենք։ Հատկանշելի է, որ եթե մինչ այս երիտասարդական գիտաժողով անվանումը ենթադրում էր որոշակի տարիքային և փորձի սահմանափակում, ապա այսուհետ, երբ մեր գիտաժողովը փոխում է իր բնույթը, այն բացառում է այդ սահմանափակումը։ Այսուհետ գիտաժողովը միավորելու է բոլոր սերունդներին և ծանրանալու է միայն զարգացման հեռանկարների վրա։ Գիտաժողովը տարբեր համագործակցությունների, դրամաշնորհային հայտերի և նախագծերի հիմք է եղել, և հուսով եմ, որ այսուհետ նույնպես այդ արդյունքներին ականատես ենք լինելու»,- ասաց Հարությունյանը։

Նա նույնպես շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես աջակցել են գիտաժողովին, դրա կազմակերպչական աշխատանքներին կամ պարզապես ոգևորել են իրենց։ Գիտաժողովը մեկնարկել է Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի օրոք՝ ստանալով նրա սատարումն ու քաջալերումը։ Գիտաժողովը զգալի հաջողություններ է գրանցել նաև Մատենադարանի նախկին տնօրեն պարոն Տեր-Ղևոնդյանի աջակցությամբ, և այսօր այն զարգացման մի նոր փուլ է մտնում արդեն Մատենադարանի գործող տնօրեն Արա Խզմալյանի աջակցությամբ և քաջալերմամբ։

Հարությունյանի տեղեկացմամբ՝ այս տարվա գիտաժողովին ստացվել է չորս տասնյակից ավելի հայտ, և ձևավորված կազմկոմիտեի աշխատանքների շնորհիվ ընտրվել են այն զեկուցումները, որոնք ներկայացվելու են գալիք երեք օրերին։

Այնուհետև առաջին անգամ գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ «ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակի հիմնադիր և հովանավորն է Ֆրեզնոյի պետական համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ պրոֆ. Պարլօ Տէր-Մկրտիչեանը: Մրցանակները հանձնեց գիտաժողովի կազմկոմիտեի ղեկավար Խաչիկ Հարությունյանը։ «Գիտական մենագրություն» անվանակարգում պարգևատրվեց Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանը, իսկ «Գիտական հոդված» անվանակարգում՝ Մատենադարանի մեկ այլ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանը։