Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման մասին։

Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին։ Հունգարիայի իշխանությունների գնահատմամբ՝ Ռուսաստանի ներկայացուցչության տասը աշխատակիցներ Հունգարիայում զբաղվել են Վիեննայի կոնվենցիայով սահմանված դիվանագետի կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ։

Օրբանն ընդգծել է, որ նշված անձանց, որոնց անուններն ու պաշտոնները չեն հրապարակվում, երկրից հեռանալու պահանջը «ծառայում է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելուն», սակայն չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։

«Հունգարիան մտադիր է պահպանել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման վրա»,- գրել է նախարարը։

Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի և Ռուսաստանի ու ԵՄ երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին Եվրամիության բազմաթիվ երկրներ արտաքսել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, փակել հյուպատոսություններ և ռուսական այլ հաստատություններ։ Ռուսաստանը նույնպես պատասխան միջոցներ է ձեռնարկել։

Հունգարիան Վիկտոր Օրբանի նախորդ կառավարության օրոք ձեռնպահ էր մնում նման քայլերից։ Դեսպանատան միանգամից 10 աշխատակիցների արտաքսումը Հունգարիայի համար աննախադեպ միջոց է։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված այդ որոշումը, առայժմ չի հաղորդվում։

Օգոստոսի վերջին Հունգարիան Ռուսաստանը ճանաչել էր որպես սպառնալիք Հունգարիայի, Եվրոպայի և «համաշխարհային կարգի» համար։ Մինչ այդ Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուսին-Սենդին հայտարարել էր, որ երկիրը «փակում է դուռը» Ռուսաստանի առջև և պետք է «վերականգնի վստահությունը» իր դաշնակիցների հետ։ Նա նաև հայտարարել էր, որ ռուսական հետախուզությունը «փորձել է ներթափանցել հետևի դռնով»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կպատասխանի իր դեսպանատան աշխատակիցների արտաքսմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի