Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին

Լուրեր

05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 20-ականներին։ Ինչպես հայտնում է РБК-Украина-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ Ուկրաինան պատրաստում է իր «Ֆրեյա» հրթիռային ծրագիրը և հույս ունի, որ ԱՄՆ-ը կաջակցի այդ ուղղությանը։

Նրա խոսքով՝ եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ Կիևը, անկասկած, կստանա ցանկալի արդյունքը։ Սակայն այս փուլում Ուկրաինային անհրաժեշտ են հենց ամերիկյան կողմի տրամադրած բալիստիկ հրթիռների փաթեթները։

Զելենսկին հույս ունի այս հարցը բարձրացնել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

«Ես հույս ունեմ Թրամփի հետ հանդիպման ամսի 20-ին բարձրացնելու այդ հարցը։ Եվ Աստված տա՝ արդյունքներ կլինեն»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են բանակցությունների եռակողմ ձևաչափի ուղղությամբ։

«Մենք պայմանավորվել ենք ամերիկյան կողմի հետ․ եկեք այս ամենը նախապես համաձայնեցնենք միմյանց միջև, իսկ հետո արդեն դրա մասին կհաղորդենք»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկին առաջարկել է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Նա մտադիր է առաջիկա երկու ամիսներն օգտագործել՝ դիվանագիտական գործընթացը ակտիվ փուլ վերադարձնելու համար։

Նաև հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ձմեռային դեէսկալացիայի հնարավորությունը և միաժամանակ ավելի լայն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Քննարկվող գաղափարների թվում են էներգետիկ օբյեկտների, հացահատիկի մատակարարումների, ինչպես նաև նավթի և գազի արտահանման հետ կապված քայլերը։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևն ունի Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հաջորդ եռակողմ հանդիպումն անցկացնելու մի քանի առաջարկ։ Զելենսկիի խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ ԱՄԷ-ում, Թուրքիայում կամ Շվեյցարիայում։

«Մենք ունենք փորձ, ինչպես նաև տարբեր երկրների կողմից ստացված հրավերներ»,- ասել է նա։

Ավելի վաղ Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում ասել էր, որ չի բացառում նոր եռակողմ հանդիպման անցկացումը մինչև ձմռան սկիզբը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ 2026 թվականի ձմռանը նման ձևաչափով բանակցություններ անցկացվել են Աբու Դաբիում և Ժնևում, սակայն էական արդյունքների չեն հանգեցրել։

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը քննարկվել է նաև անցած հանգստյան օրերին ամերիկյան բանակցային պատվիրակության այցի ընթացքում։ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նախ այցելել էին Մոսկվա, այնուհետև՝ Կիև, որտեղ նրանք առաջին անգամ էին ժամանել։

Զելենսկիի խոսքով՝ նրանք իրենց հետ բերել են «մի քանի բավականին լավ և արժանի առաջարկներ»։ Սակայն «արդյունք կլինի՞, թե՞ ոչ՝ առայժմ չգիտեմ»,- երեքշաբթի լրագրողներին ասել էր նա։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը շաբաթ օրը, խոսելով սեպտեմբերի 5-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ ԱՄՆ պատվիրակության հանդիպման արդյունքների մասին, հայտարարել էր, որ «կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ մի շարք նկատառումներ են ձևակերպվել»՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչի մասին է խոսքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի