Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

Ֆրանսիան կսկսի Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափում գտնվող իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումն արգելելու գործընթացը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ բնակավայրերի բնակիչների կողմից բռնության աճի ֆոնին, որն էլ ավելի է խաթարել պաղեստինցիների հետ երկու պետությունների լուծման հեռանկարները, գրում է France 24-ը։

«Ֆրանսիան պատրաստվում է դադարեցնել իր առևտուրը Պաղեստինում իսրայելական բնակավայրերի հետ, ինչպես նաև 11 այլ երկրների հետ, որոնք նույնպես նմանատիպ պարտավորություններ են ստանձնել»,- գրել է Բարոն X-ում՝ հավելելով․ «Ինչո՞ւ ենք մենք սա անում։ Որովհետև Արևմտյան ափը մոտ է պայթյունի. տեղի է ունենում բնակավայրերի խելահեղ ընդլայնում, ծայրահեղական բնակիչների կողմից պաղեստինցիների դեմ բռնության բռնկում և ահաբեկչական գործողություններ, որոնց վրա հարձակվել են հենց իսրայելական իշխանությունները»։

Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրամիության որոշ պետություններ դժգոհություն են հայտնել՝ ձգտելով, որ դաշինքը որոշում կայացնի, սակայն չեն կարողացել որակյալ մեծամասնություն ապահովել Գերմանիայի դիմադրության պատճառով։ Երեքշաբթի Մեծ Բրիտանիան հայտարարել է օկուպացված Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերում արտադրված ապրանքների առևտրի արգելքի մասին՝ Ֆրանսիայի և Կանադայի հետ համակարգված։

«Հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ մենք չենք կարող սպասել, ուստի մենք այս ազգային որոշումը կայացնում ենք»,- հայտարարությունից առաջ լրագրողներին ասել է ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը։ Արգելքի մանրամասները դեռևս վերջնականապես չեն մշակվել, և պարզ չէ, թե երբ այն կիրականացվի։

«Այս հայտարարությունը Հանրապետության նախագահի և Միացյալ Թագավորության վարչապետի համատեղ նախաձեռնության մի մասն է, որը մասնավորապես քննարկվել է Լոնդոնում նրանց հանդիպման ժամանակ, և որին միացել են մեր մի քանի գործընկերներ Եվրոպական Միությունում և դրանից դուրս»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ տասնյակ երկրներ կհետևեն օրինակին։

Նա նշել է, որ սա Իսրայելի բոյկոտ չէ։ Մեծ Բրիտանիայի որոշումը Իսրայելի կողմից կոշտ արձագանքի է արժանացել։ Ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կոչ է արել վտարել Մեծ Բրիտանիայի դեսպանին։

Ֆրանսիայի և Իսրայելի հարաբերությունները լարված էին արդեն մի քանի ամիս և վատթարացել են անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ֆրանսիան գլխավորեց ՄԱԿ-ում Պաղեստինի պետությունը ճանաչելու ջանքերը։

Աղբյուրը նշել է, որ բնակավայրերի կառուցման արագացումը խաթարում է կենսունակ պաղեստինյան պետության հեռանկարը, իսկ Իսրայելի կառավարության կողմից E1 նախագծի համար մրցույթներ հայտարարելու որոշումը համարվում է կարմիր գիծ ոչ միայն Եվրոպայի, այլև միջազգային հանրության մեծամասնության համար։

«Մենք նաև տեսել ենք բնակավայրերի կողմից կիրառվող բռնության ուժգնացում, ինչը անընդունելի է և, ավելին, ներկայացնում է Արևմտյան ափի և տարածաշրջանի անկայունացման ավելի ու ավելի լուրջ ռիսկ։ Մենք ցավում ենք, որ այս իրավիճակին վերջ դնելու համար բավարար միջոցներ չեն ձեռնարկվել»,- հայտարարել է աղբյուրը։

Նշենք, որ Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան և Շվեդիան խոստացել են «աջակցել այս գործողություններին», մինչդեռ Նիդերլանդները, Իռլանդիան, Բելգիան, Իսպանիան և Նորվեգիան կամ արգելել են այդ բնակավայրերից ապրանքների ներմուծումը, կամ գտնվում են դրա իրականացման գործընթացում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի