Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է Իսրայելի հետ լայնամասշտաբ պատերազմի պատրաստակամության մասին

Լուրեր

10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
Բոլորը

Թեհրանը տարածաշրջանում էսկալացիայի չի ձգտում, բայց «կարող է պաշտպանել իրեն», հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պորտուգալական Diario de Noticias պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ պատերազմի, բայց դա չի ցանկանում։

«Իսրայելի ռեժիմը գիտի մեր հնարավորությունները։ Ի տարբերություն իսրայելցիների՝ մենք չենք ցանկանում էսկալացիա տարածաշրջանում։ Իհարկե, մենք պատրաստ ենք պատերազմի, նույնիսկ լայնածավալ պատերազմի։ Բայց սա մեր ցանկությունը չէ, մեր ընտրությունը չէ։ Եթե ​​իսրայելցիներն ընտրեն այս տարբերակը, մենք լիովին պատրաստ ենք դրան։ Բայց նրանք պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած հետևանքի համար»,- ասել է պաշտոնյան։

Իրանական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ը։ Նրա կարծիքով՝ Իսրայելը «փորձում է ամբողջ տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ»։

Արաղչին համաձայն չէ, որ Իրանի դաշնակից «Հըզբոլլահ» շարժումը թուլացել է հարավային Լիբանանում երկամսյա մարտերից հետո:

«Եթե այն թուլանար, ես չեմ կարծում, որ Իսրայելը կհամաձայներ հրադադարի»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի