Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։ Նշվել է, որ « չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ Քյարքի գյուղի մերձակայքում գտնվող տարածաշրջան, որը դեռ հայկական օկուպացիայի տակ  և մասնակցել հակաադրբեջանական գործողություններին», «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։

«Հիշեցվել է, որ նշված առաքելությունը լայնորեն չարաշահվել է որպես հակաադրբեջանական գործիք, որը հակասում է տարածաշրջանային կայունության իր հայտարարած նպատակներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելուն։ Նշվել է նաև, որ այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ առանձին հայտարարություն էր տարածել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Ադրբեջանի հետ սահման այցի և Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն իրականացնելու կապակցությամբ։ Բաքուն դա բնութագրել էր «հակաադրբեջանական սադրիչ քայլ» և խոստացել պատասխանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի