«Գյումրի» ԲԿ-ն վերսկսել է  պլանային վիրահատությունները․ ավելացել է  բացասական թեստով  ծանր թոքաբորբով հիվանդների թիվը

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնովիրուսի տարածման տեմպերի նվազման ֆոնին՝ «Գյումրի» ԲԿ-ն վերսկսել է պլանային վիրահատությունները։ Հիվանդանոցն անցնում է ազատ ու ավելի բաց ռեժիմի։ Եթե բժշկական կենտրոնը նախկինում  աշխատում էր 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ ու իրականացնում անհետաձգելի ծառայություններ, այժմ կամաց-կամաց վերադառնում է աշխատանքի բնականոն ընթացքի։

«Արդեն սկսել ենք  պլանային վիրահատությունները, ծանրաբեռնվածությունը 50-55 տոկոս է մոտավորապես։ Եթե նախկինում 50 մլն-ից մոտ 10 մլն դրամի կարգի վճարովի ծառայություն էինք անում, հիմա արդեն անցյալ ամիսը արել ենք 20 մլն։ Նվազել է տրիաժ հիվանդների քանակը, նախկին 13-15-ի տեղը այսօր կոնկրետ ունեցել ենք ընդամենը 6 հիվանդ, որոնք  նմուշառվել են։ Շատացել  են   բացասական պատասխանները»,- մեզ հետ զրույցում ասաց «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Տնօրենը նշեց, որ հիմա այլ խնդիր կա՝ բացասական թեստով ծանր  թոքաբորբով հիվանդներն են շատացել։ Մարդիկ ուշ են դիմում կամ չեն դիմում առաջնային օղակին, արդյունքում էլ ծանր դեպքեր են գրանցվում։

«8 այդպիսի հիվանդ ունենք, ունենք նաև հիվանդներ, որոնք  փաստացի երևանյան կլինիկայում  քովիդի բուժում են ստանում։Հիվանդը  դրական թեստով գնացել է, բուժումը ստացել է։  Ենթադրենք՝ իր մոտ արդեն բացասական երկու թեստ է եղել,  բայց այդ հիվանդը  դեռ կարիք ունի թթվածին շնչելու, մի 10-12 օրվա բուժման եւ  այդ հիվանդներն էլ են հետ վերադառնում Գյումրի։ Բավականին ծանր վիճակում։  Այդ հիվանդների բուժումը ծախսատար է  բավականին»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Նա հավելեց, որ խնդիրն ուզում են քննարկել առողջապահության նախարարության հետ ու լուծում գտնել, քանի որ այդ հիվանդների հետ կապված թթվածնի ահռելի մեծ ծախս են իրականացնում։

Բժշկական կենտրոնի բուժաշխատողներից էլ  այժմ մեկն է  կորոնավիրուսով հիվանդ, մյուսները՝ ապաքինվել ու վերադարձել են աշխատանքի։

Նշենք, որ Շիրակի մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում  մարզի 28 բնակիչ է բուժվում կորոնավիրուսից: Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 494 բնակիչ։ 53 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Ընդհանուր առմամբ,  արձանագրվել է մահվան 36 դեպք:

Էմմա Չոբանյան