«Մեր երեխաների իրավական պահանջը դատական ատյաններ ներկայացնելու որոշում ենք կայացրել»․ բուհ չընդունված դիմորդների ծնողների ներկայացուցիչ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Հանդիպում ենք ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ և պարզվել է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ցանկանում ընդառաջ գնալ մեր ներկայացրած առաջարկություններին։ Մեր երեխաների իրավական պահանջը դատական ատյաններ ներկայացնելու որոշում ենք կայացրել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց բուհ չընդունված դիմորդների ծնողների ներկայացուցիչ Մասիս Բաբալյանը։

«Մենք շարունակելու ենք մեր ակցիաները և պահանջելու ենք, որ վերականգնվի մեր երեխաների սովորելու իրավունքը, քանի որ որոշ պետական այրերի կողմից այն խլվել է, ոտնահարվել։ Մեր շարժման ընթացքում մի շարք կազմակերպություններ, անհատներ զանգերով, իրենց անձնական մոտեցումներով հիշեցրել են մեզ, որ սատարում են մեր շարժումը և պատրաստ են աջակցել բոլոր այն հարցերում, ինչի կարիքը կունենանք»,- ասաց Բաբալյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունից իրենց առաջարկվում է դիմել հեռակա ուսուցման։

«Բոլորին է հայտնի, որ հեռակա ուսուցման համար քննությունները լինում են օգոստոսին և դիմորդներն իրենց գնահատականներով կարող են մասնակցել այդ քննություններին։ Կարծես թե մենք լուսնից ենք իջել, ոչնչից տեղյակ չենք, իսկ իրենք փորձում են լուծում տալ մեր խնդրին՝ առաջարկելով հեռակայի տարբերակը։ Մեր դիմորդների մի մասը տղաներ են, որոնք կա՛մ այս պահին բանակում են, կա՛մ այս քանի օրերին են զորակոչվելու, կա՛մ դեկտեմբերին։ Դուք պատկերացնու՞մ եք՝ իրենց վիճակն ինչ է լինելու։ Բազմաթիվ դիմորդներ 2 տարի չարչարվել են, տանջվել։ Դիմորդի համար իր տարիքի սահմանում կյանքի նպատակ է իր երազած մասնագիտության տեր դառնալը ,և իրենք, ստանալով բարձր գնահատականներ, բնականաբար, այդ պահին համոզված են լինում, որ ընդունված են, բայց անցնում է մի քանի օր և պարզվում է, որ կա՛մ ոչ մի տեղ չեն ընդունվել, կա՛մ վերջին հայտով մի տեղ են ընդունվել»,- նշեց դիմորդների ծնողների ներկայացուցիչը։

Նա տեղեկացրեց,  որ երկուշաբթի՝ հուլիսի 27-ին, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ակցիա են կազմակերպելու և պահանջելու են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Նելլի Մելքոնյան