2016-ի ապրիլից բոլոր բացերը կարգավորվել են, ինչի արդյունքն է այս անգամ հայկական կողմի կտրուկ արձագանքը․ Թևան Պողոսյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Factor.amի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

– Պարո՛ն Պողոսյան, հայ-ադրբեջանական սահմանին լարված իրադրություն է։ Գիտենք՝ ինչից է սկսվել ամեն ինչ։ Ինչո՞ւ Բաքուն գնաց նման սադրանքի, ի՞նչ նպատակով։

– Առաջինը՝ ամեն ինչ գալիս է նրանից, երբ մենք զարմանում ենք՝ մեր մտածելակերպում հիմք ընդունելով, որ կարծես խաղաղության մեջ ենք ապրում, հիմա էլ զարմանում ենք։ Իսկ մենք պետք է ապրենք այն մտածելակերպով, որ մեր պատերազմը չի ավարտվել, պարզապես ունենում ենք ակտիվ և պասիվ ժամանակներ, որտեղ խնդիրները փորձում ենք լուծել բանակցային մեխանիզմներով, բայց ժամանակ առ ժամանակ պետք է դաս տալ թշնամուն, որ իր տեղն իմանա։ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանում իրավիճակը շատ լարված է, ներքին և այլ խնդիրների պատճառով։ Հասկանալի են նաև Իլհամ Ալիևի վերջին բոլոր հարցազրույցների հետևանքները, մեկ ամսվա ընթացքում իրար հետևից իրենց բարձրաստիճան պաշտոնյաների շատ ավելի սուր արտահայտությունները, հիշելը, որ Երևանն էլ է իրենց «հողը, պետք է գրավել»․․․ հասկանալի է, որ այդ ամենը հասցնելու է այն կետին, որտեղ լարվածության խնդիր ենք ունենալու։ Բացի այդ՝ վերջերս տեղի է ունեցել տեսակապով հանդիպում ԱԳ նախարարների միջև, պայմանավորվածություն կա, որ նաև հուլիսին են հանդիպելու։ Եթե փորձենք հիշել Ադրբեջանի վարքագիծը մինչև 2018 թվականի մայիսը, ապա ցանկացած հանդիպումից առաջ, երբ այդ մասին տեղեկություն էր լինում, բոլորս սպասում էինք, որ Բաքուն պետք է փորձի սահմանին ինչ-որ սրացումների գնալ, որպեսզի բանակցային սենյակ մտնելուց, իր կարծիքով, ավելի բարձր դիրքերից խոսի։ Նման խնդիրներից ելնելով՝ սկսած նույն Թուրքիայի պահվածքից, միջազգային իրավիճակից, մենք պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի համար ամենանախընտրելի բաներից մեկը լինելու է ինչ-որ սադրանքի գնալը։ Գուցե նշան էր նաև Ալիևի վերջին հարցազրույցը, երբ ասում էր՝ բանակցություններից գոհ չեմ, դրանք որևէ արդյունք չեն բերում, և ինչ-որ ձևով դիմում էր միջազգային հանրությանը կամ ՄԽ համանախագահներին՝ ասելով, որ որևէ բան չեք անում, որն արդյունք կտա, տեսեք՝ ես ինչ եմ անելու։ Երևի թե սա փորձ էր՝ ցույց տալու, որ ինքն ինչ-որ բան կարող է անել։

– Իսկ այս իրադարձությունները դեռ որքա՞ն կզարգանան՝ ըստ Ձեզ։ Ապրիլյանի իրադարձությունների կրկնության վտանգ կա՞։

– Ապրիլյանի ժամանակ սրացումները 4 օր էին, իսկ գործողությունները՝ ավելի մասշտաբային։ Այս դեպքում արդեն 2-րդ օրն է, եթե, ասենք, 3 օր էլ տևի, համեմատելո՞ւ ենք։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը նույնպես դասեր է քաղել 2016 թվականի ապրիլից հետո և, կարծում եմ, 2016-ի ապրիլի 5-ից սկսած բոլոր բացերը, որ ունեցել ենք, կարգավորվել են, ինչը ցույց է տալիս այն արդյունքը, թե ինչպես է հայկական կողմը համապատասխան վարքագիծ ցուցաբերել՝ միանգամից շատ կտրուկ է արձագանքել, չի թողել, որ խնդիրը զարգանա, ընկալել է, որ ադրբեջանական սադրանքներին պետք է տեղում համապատասխան գործողություներով պատասխան տալ, եթե նույնիսկ պետք է, կարողանալ մեր դիրքերը բարելավել՝ թույլ չտալու համար, որ գոնե այդ կետում Ադրբեջանը երբևէ մտածի սադրանքի գնալու մասին։ Հուսամ, որ մեր ԶՈՒ-ն համապատասխան վարքագիծը ցուցաբերել է՝ ապացուցելով, որ և՛ օդային տարածքում, և՛ հողի վրա, և՛ դիրքային իմաստով կանգուն է, պաշտպանում է մեր բնակիչներին սահմանամերձ գյուղերում, պաշտպանում է ՀՀ սահմանը, և այն անառիկ է լինելու։

– Պարո՛ն Պողոսյան, հիշատակեցիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հեռավար հանդիպման մասին։ Զոհրաբ Մնացականյանն այդ հանդիպման ժամանակ ուշադրություն էր հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի կոշտ, գուցե նաև՝ հասցեական հայտարարություններ չի անում։ Հնարավոր է՝ դրա արդյունքում նաև կանխվեր այս դեպքը, Բաքուն գիտակցեր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկանում է՝ ում կողմից են նախաձեռնությունները։

– Ձեր հարցի մեջ մասամբ կա նաև պատասխանը, որ եթե հայտարարությունները հասցեական լինեին, միգուցե կանխվեին շատ գործողություններ։ Բայց դրա հետ մեկտեղ չմոռանանք, որ Մինսկի խմբի համանախագահները երկրներ են, որոնք ունեն իրենց շահերը, և երկկողմ մակարդակի վրա իրենց շահերից ելնելով՝ փորձում են տեղ թողնել, որ կարողանան այլ խնդիրների ուղղությամբ աշխատել ադրբեջանական կողմի հետ։ Պետք է գիտակցենք, որ միջազգային հարաբերությունները, այնուամենայնիվ, արժեքային դաշտի տարածք չեն, այլ շահերի, և այդ շահերի դեպքում, փայլուն հասկանալով, որ Հայաստանը և Արցախը, նույն ժողովրդավարության իմաստով տասնյակ գլխով բարձր են Ադրբեջանից, բայց իրենք ավելի շատ ելնում են իրենց շահերից, գուցե՝ նավթային կամ աշխարհագրական դիրքի շահից, օրինակ՝ օգտագործելով Բաքվի օդանավակայանը դեպի Աֆղանստան թռիչքների համար։ Այս կամ այլ դրդապատճառներից ելնելով, միջնորդի կոստյումը հագած՝ համանախագահները փորձում են այնպիսի խոսք ասել, որ կարողանան իրենց շահերից ելնելով աշխատել։ Բայց երբ դու ուժեղ կողմ ես, միջնորդներն ասելու են՝ ինչ էլ լինի, հիմա ասելու եմ։ Եվ եթե ցանկանում ենք, որ ՄԽ համանախագահող երկրներն այնպիսի հայտարարություններով հանդես գան, որոնք նաև մեր շահերից են բխում, պետք է ձևավորենք այդ իրավիճակը, որ ՄԽ համանախագահող երկրների համար երկկողմ դաշտում էլ Հայաստանի հետ շահերն այնքան բարձր լինեն, որ հանգիստ արտահայտեն այն նախադասությունները, որոնք, մեր պատկերացմամբ, կնպաստեն իրավիճակի՝ հայկական շահերից ելնելով առաջ տանելուն։ Մի օրինակ բերեմ հենց վերջին իրադարձությունների համատեքստում՝ Թուրքիայի հայտարարությունը։ Մենք գիտենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն չեն։ Նրանք համանախագահող երկրներն են, բայց ՄԽ-ն երկրների ավելի մեծ ցանկ է ներառում, որոնց թվում՝ Թուրքիան։ Տեսեք՝ Թուրքիա-Ադրբեջան շահերը որքան մոտ են, որ Անկարան ամեն անգամ ասելով, որ այդ խմբի անդամ է, չեզոք հայտարարություն չի անում, այլ միակողմանի ադրբեջանամետ հայտարարություններ։ Երբ մենք կունենանք նման մակարդակի, օրինակ, Հայաստան-ՌԴ կամ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ, ապա կստանանք նման միակողմանի, մեզ պաշտպանող հարաբերություններ։ Իսկ եթե հույսներս դրել ենք ազնիվ, արդար արժեքային համակարգի վրա, ցավոք, պետք է նաև գիտակցենք, որ միջազգային հարաբերություններն արժեքային դաշտի խնդիր չեն, այլ շահերի։ Այս դեպքում մենք ինքներս պետք է ձևավորենք այնպիսի հարաբերություններ, որ ուրիշների շահերից բխի՝ ցանկանալ պաշտպանել Հայաստանին։

– Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ նիստ է գումարվելու, սակայն հետո այն հետաձգվեց, իսկ պատճառների և հետաձգումը նախաձեռնողների մասին տեղեկություն չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։

– Հայաստանն է ՀԱՊԿ-ի անդամ, չէ՞, և պետք է հասկանանք, թե մեր ներկայացուցիչներն այդ կազմակերպությունում ի՞նչ աշխատանք են արել և ինչո՞ւ է այսօրվա դրությամբ այս իրավիճակը։ Եթե կան խնդիրներ, որտեղ մենք պետք է լավ աշխատեինք, բայց չենք արել, ուրեմն մեր բացթողումն է և դասեր պետք է քաղենք։

– Այսինքն՝ սա մեր վատ աշխատանքի արդյո՞ւնք է միայն։

– Իմ պատկերացմամբ՝ ցանկացած պարագայում, եթե մենք լավ աշխատած լինեինք, ՀԱՊԿ-ն արդեն հայտարարություն արած կլիներ։ ՀԱՊԿ-ը կոլեկտիվ կազմակերպություն է, և հայ-ադրբեջանական սահմանային իրադրության հարցով նիստ անցկացնելու, ինչպես նաև այն հետաձգելու որոշումն էլ կոլեկտիվ է կայացվել, դա Զասի միակողմանի որոշումը չէ։ Եթե որևէ մեկը ՀԱՊԿ-ում, ասենք՝ Ղրղզստանը, Ղազախստանը կամ Բելառուսը, ասել է՝ եկեք հետաձգենք, որովհետև ինչ-որ հարցեր կան, պետք է հասկանանք՝ ո՞վ պետք է այդ երկրների հետ աշխատի։ Այսպես որ՝ պետք է ձևավորել այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստանի ցանկությունները միանգամից կընդունվեն և կկատարվեն, որ այլ երկիր վետո չդնի կամ չհետաձգի որևէ նախաձեռնություն։ Ինձ համար այստեղ մի հարց կա՝ ո՞վ է պահանջել հետաձգել նիստը և ինչպե՞ս է եղել, որ երբ նման պահանջ է դրվել, մենք չենք կարողացել հաղթահարել և հասնել նրան, որ, այնուամենայնիվ, եթե մեզ դա պետք է, անցկացվի։ Ընդգծեմ՝ եթե մեզ դա պետք է, քանի որ, շատ հնարավոր է, հենց հայկական կողմն է ասել՝ հետաձգեք, մենք այստեղ դեռ խնդիրներ ունենք լուծելու։

Թամարա Հակոբյան