Թուրքիայում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին պահեստի են վերածել

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Ներկայիս Թուրքիայի կենտրոնական Չորում նահանգում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին վտանգված է։

1800-ականների սկզբին Չորումի հայտնի հայ Քիրյոփի ընտանիքի  կողմից կառուցված այդ եկեղեցին այժմ թուրք արհեստավորի կողմից որպես պահեստ է օգտագործվում։

Որոշ ժամանակ առաջ գույքի սեփականատերերը դիմել են Չորումի նահանգային մշակույթի և զբոսաշրջության վարչություն, որպեսզի այն միջոցներ տրամադրի պատմական այս կառույցի վրա ձևափոխումներ անելու համար, սակայն հետո հրաժարվել են։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է այդ վարչության պաշտոնյաներից մեկը։ Վարչության աշխատակիցը պնդել է, որ որևէ ապացույց չկա, որ այս կառույցը եկեղեցի է, և միայն տեղի բնակչությունն է փաստում եկեղեցի լինելու մասին։

Պատմական այս կառույցի վերաբերյալ Չորումի բնակչության մեծ մասը տեղեկություն չունի, միայն մեծահասակներից քչերն են, որ վկայում են հայկական եկեղեցու գոյության մասին։

Նշվում է, որ չնայած 1915թ․ Քիրյոփի ընտանիքը նույնպես ցեղասպանության սպառնալիքի տակ էր, այնուամենայնիվ, նրանց ընտանիքից մի քանիսին հաջողվում է փրկվել։

Չորումում հայկական ընտանիքին է պատկանել ավելի քան 3 հազար հեկտար տարածք, գրադարան։ Նրանք զբաղվել են կաթնամթերքի արտադրությամբ։ Իրենց բարեգործություններով հայտնի ընտանիքը մեծ հեղինակություն է վայելել այդ շրջանում։

Աղբյուրը փոխանցում է, որ Քիրյոփի ընտանիքը Չորումում կառուցել է առաջին բազմաբնակարան շենքը  կառուցել է որն առ այսօր կանգուն  է։

Եկեղեցին, որ պնդում են, թե ցեղասպանության տարիներին գնել է Շամլը ընտանիքը (հավանաբար որպես լքյալ գույք պետականացվել և վաճառվել է այդ ընտանիքին, կամ որպես հայկական լքյալ գույք տիրացել է նշյալ ընտանիքը-խմբ․) այժմ համարվում է իր ժառանգների գույքը: