Սեպտեմբերին կունենանք վարակի մոտ 140 նոր դեպքեր․ Ավինյանը՝ նախնական կանխատեսումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
13.07.2020 | 14:33Մոտավոր հաշվարկով՝ սեպտեմբերի սկզբին կունենանք կորոնավիրուսի օրական մոտ 140 նոր դեպք: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ կանխատեսումները խիստ նախնական են:
«Ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու ենք սահմանափակումների վերաբերյալ քննարկումները, և սահմանափակումները կիրառելու ենք բացառապես 100 տոկոսանոց վերահսկելիության և կիրառելիության ապահովման նախապայմանով», – նշեց ՀՀ պարետը:
Մանրամասները՝ տեսանյութում։