Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11 մանկապարտեզում։ Տասում շինարարությունն արդեն մեկնարկել է: Ծրագրում ընդգրկված մանկապարտեզները կառուցման օրից երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգման ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

««Անցյալ տարի մոտ 1.5 մլրդ դրամի ծրագիր էինք նախատեսել, որը մրցութային խնդիրների պատճառով, ցավոք, չիրականացավ: Այդ միջոցները մենք ոչ միայն ուղղակի տեղափոխեցինք այս տարի, այլ գումարեցինք ևս 1 մլրդ դրամ, և այս տարի ընդհանուր առմամբ 2.5 մլրդ դրամի աշխատանք է կատարվելու: Պատրաստվում ենք 23 մանկապարտեզ հիմնանորոգել. 11-ը՝ քաղաքապետարանի, 12-ը՝ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրով»,- ընդգծել է քաղաքապետ Մարությանը:

Մանկապարտեզների նախկին վիճակի մասին հուշում են միայն պատերը: Ամեն ինչ քանդվել և զրոյից՝ նորից կառուցվում է: Հիմնանորոգման ծրագրով նախ փոխվում են ջրահեռացման համակարգերը, կառուցվում են ամբողջությամբ նոր ու երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Դրանք կկահավորվեն նոր գույքով: Հիմնանորոգման ընթացքում փոխվում են նաև ներքին հաղորդալարերը: Նոր դռներով ու պատուհաններով խմբասենյակներ, միջանցքներ, նոր աստիճանավանդակներ, խոհանոցներն էլ օդափոխության նոր համակարգեր ու նոր գույք կունենան: Վերանորոգվում են նաև տանիքները:

Այս տարի առաջին անգամ հիմնանորոգման ծրագրով շենքերը ջերմամեկուսացվում են, ինչն էականորեն կնվազեցնի գազի և հոսանքի ծախսն ու կմեծացնի խնայողությունները։ Բացի այդ, մանկապարտեզներում կտեղադրվեն էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներ։
«Շենքի ջերմամեկուսացումը հիմնանորոգման շատ կարևոր բաղադրիչ է, որն այս տարի մեր կողմից դրված է որպես պարտադիր պայման: Սա ոչ միայն ձմռանը մեր երեխաներին տաքությամբ կապահովի, այլև էներգիայի խնայողություն է, իսկ ամեն մի խնայողություն ևս մի աշխատանք է, որ համայնքը կարող է կատարել իր բնակիչների համար»,-ընդծել է քաղաքապետը:

Նոր, գունավոր, լուսավոր ու տաք. հենց այսպիսին են լինելու համայնքային մանկապարտեզները հիմնանորոգումից հետո:
Որպեսզի մանկապարտեզները հնարավորինս երկար ծառայեն երեխաներին՝ քաղաքապետը շինարարական և աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նյութերի և աշխատանքների որակին:

Մանկապարտեզների հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Այժմ քաղաքապետարանը տարբերակներ է քննարկում երեխաների հաճախումների խնդիրը լուծելու համար:

«Եթե մանկապարտեզը վերանորոգում ենք, ապա որտե՞ղ պետք է հաճախեն մեր երեխաները: Այստեղ երկու լուծում կա: Առաջինը՝ այդ ամիսների ընթացքում մեր երեխաները չեն հաճախելու և սպասելու են հիմանորոգման ավարտին կամ երկրորդ դեպքում՝ որևէ ձևով մեր բալիկներին պետք է տեղաբաշխենք այլ՝ հարակից մանկապարտեզներ: Սա ընտրության հարց է, որը մենք ծնողների հետ համատեղ պետք է քննարկենք»,-ասել է քաղաքապետը:

Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզներում տարածքները կընդլայնվեն, ինչի շնորհիվ կբացվեն նոր խմբեր։
«Աշխատանքները կատարվում են զրոյից և հասցնելու ենք առավելագույն լավ վիճակի, ինչը հնարավորություն կտա նաև ավելացնել խմբասենյակները: 76 մանկապարտեզում, օրինակ, 8 խումբ ավելի է բացվելու և մոտ 250 երեխա ավելի է հաճախելու մանկապարտեզ»,- նկատել է քաղաքապետը:

Քաղաքային իշխանությունը վստահեցնում է՝ մանկապարտեզների հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարիներին:
«Սա սկիզբն է, և մեր առաջև դրել ենք այն կետը, որ բոլոր մանկապարտեզները պատշաճ և որակով հիմնանորոգված լինեն: Որտեղ կլինեն հրատապ խնդիրներ՝ կարվի մասնակի նորոգում, բայց մեր հիմնական ծրագիրը հիմնանորոգումն է, որպեսզի երեխաները Երևանի բնակչին վայել մանկապարտեզ այցելեն և հետագայում էլ, մեծանալով, վառ ու լավ հիշողություններ ունենան իրենց մանկապարեզներից»-ընդգծել է Հայկ Մարությանը»,- տեղեկացնում են քաղաքապետարանից: