Կոտայքում կառուցվում և վերակառուցվում է շուրջ 15 մանկապարտեզ

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ կառավարության 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում կառուցվում և վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ:

«Դեռ 2 տարի առաջ, երբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ստանձնեց մարզպետի կարգավիճակը, տարածքային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները` որպես Կոտայքում առաջնահերթ բարեփոխում և կենսական կարևորության անհետաձգելի խնդիր, հռչակեցին ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերի՝ նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը:

Մարզպետի խոսքով, դրան հասնելու համար պետք էր, թերևս, առկա և պոտենցիալ ռեսուրսների ճիշտ գույքագրում, կարողությունների գնահատում և այդ տեսլականի կյանքի կոչմանն ուղղված կտրուկ և շրջադարձային մի շարք գործողությունների իրականացում:

Եվ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ մարզային իշխանություններին հաջողվել է մասնավորապես Կոտայքում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգված փոխգործակցության արդյունքում արձանագրել այդքան ցանկալի արդյունքներ`ամենակարճ ժամկետներում:

Այդ համատեքստում հատկանշական է, որ միայն 2019-2020 թթ. ՀՀ Կառավարության կողմից տրամադրված սուբվենցիաների այդյունքներով այս պահին Կոտայքի մարզում կառուցվում և վերակառուցվում են շուրջ 15 մանկապարտեզներ:

Միայն 2019 թվականին Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկեցին միանգամից 10 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագրեր, որոնցից երեքը` Արամուս, Գեղաշեն, Վերին Պտղնի համայնքներում մանկապարտեզները կառուցվում են հիմքից (Արամուսի և Գեղաշենի մանկապարտեզների շին.աշխատանքներն ավարտին կհասցվեն արդեն այս տարվա ևս մեկական սուբվենցիոն ծրագրերի միջոցով):

Իսկ ահա ՀՀ Կառավարության 2020 թվականի արդեն հաստատված սուբվենցիոն ծրագրերով կրկին հիմքից նոր մանկապարտեզների շենքեր կկառուցվեն մարզի ևս հինգ համայնքներում`Ակունքի Նոր Գյուղ բնակավայրում, Բալահովիտում, Ջրվեժում. Գառնիում և Քաղսիում կկառուցվեն գործող մանկապարտեզների նոր մասնաշենքեր:

Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում կվերակառուցվի տասնամյակներով անգործության մատնված և կիսականգուն մանկապարտեզի շենքը, հիմքերը կամրացվեն և կապիտալ հիմնանորոգում կանցնի:

Բացի նշվածներից, 2020 թվականի սուբվենցիոն առանձին ծրագրերով կապիտալ վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Արգելի, Քանաքեռավանի և Արզնիի մանկապարտեզներում, ինչպես նաև կհիմնանորոգվի Նոր Գեղիի թիվ 3 մանկապարտեզի շենքը, կբարեկարգվի նաև Աղավնաձորի մանկապարտեզի տարածքը (Աղավնաձորում մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքներ մեկնարկել էին դեռ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում),

Այս տարի Մայակովսկիում կիրականացվեն մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, ճաշարանի և խոհանոցային հատվածների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև ամբողջովին կբարեկարգվի բակային հատվածը:

Հիշեցնենք, որ Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկհարկանի մեկ մասնաշենքի հիմնանորոգման ծրագիրը Կոտայքի մարզպետի առաջարկությամբ ներառվել էր կառավարության 2018թ-ի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի ցանկում, և մասնաշենքը ՏԿԵՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է անցյալ տարի:

Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ են նաև 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծաղկաձորի մանկապարտեզի բակային տարածքի կապիտալ բարեկարգման աշխատանքները, իսկ Եղվարդի թիվ 2 և Զորավանի մանկապարտեզները կապիտալ հիմնանորոգվել և ամբողջովին կահավորվել են նորագույն տեխնիկայով և գույքով:

Եվ վերջապես, այս պահին շարունակվում են Գողթի մանկապարտեզի երկհարկանի շինության կառուցման և Կապուտանի նոր մանկապարտեզի ներքին հարդարման աշխատանքները:

Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ 2019-2020թթ. արդյունքներով Կոտայքի մարզի հետևյալ համայնքներում և բնակավայրերում ՀՀ Կառավարության սուբվենցիոն և առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի միջոցով 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում ավելի քան 1500 փոքրիկներ արդեն սեփական համայնքներում կհաճախեն նորակառույց, հիմնանորոգված և նորագույն լուծումներով հագեցած, լուսավոր ու բարեկարգ մանկապարտեզներ:

Եվ այսպես, լիովին նորակառույց մանկապարտեզներ կսկսեն գործել հետևյալ համայնքներում՝ Գեղաշենում, Արամուսում, Վերին Պտղնիում, Աղավնաձորում, Կապուտանում, Գողթում, Ջրվեժում, Զովքում, Նոր Գյուղում, Բալահովիտում:

Կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզներ կունենանք` Եղվարդում (թիվ 2), Զորավանում,  Մայակովսկիում: Գործող մանկապարտեզներին կից` նոր առանձին մասնաշենքեր կկառուցվեն Գառնիում, Քաղսիում:

Հարկ ենք համարում նշել նաև, որ շուրջ 15 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման արդյունքում կստեղծվեն հավելյալ մոտ 200 նոր աշխատատեղեր`ՏԻՄ միջոցներով ապահովելու այդքան ընտանիքների կայուն եկամուտը:

«Մեր բոլոր որոշումներն ու գործողություններն ուղղված են բացառապես մեր քաղաքացիների՝ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի իրավունքի, ինպես նաև մեր փոքրիկների կրթության անքակտելի իրավունքի իրացմանը մեր սիրելի Կոտայքում:

Կոտայքի մարզի որևէ բնակավայրում ոչ մի երեխա չպետք է զրկված լինի այդ կարևորագույն հնարավորությունից` երաշխավորված մեր պետության կողմից»,-նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում: