Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. պարետը կարևոր թվեր է հրապարակել

Լուրեր

12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
Բոլորը

Հայաստանում սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն այսօր արդեն օրական ավելի քան 2000 թեստավորում է արվում, պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում.այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը,-նշել է պարետն ու այս առումով ներկայացրել է մի քանի կարևոր թվեր,- սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն մինչև 1000 թեստ, իսկ հունիսին կարողությունների հետագա զարգացման շնորհիվ հետազոտությունների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով օրական ավելի քան 2000 թեստի: Մինչ այժմ Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 120 245 թեստ:

Չինաստանից պարետատան տեղափոխած հումքն օգտագործելով՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն իսկ 5500 թեստեր տրամադրվել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Ընդհանուր առմամբ այս փուլում նախատեսվում է պատրաստել 100 000 հայկական արտադրության թեստ:

Կորոնավիրուսով վարակվածներին ընդունելու համար մարտ ամսից ի վեր առանձնացվել է ավելի քան 2500 մահճակալ, որից շուրջ 290-ը ռեանիմացիոն մահճակալ:

Պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունն իրականացվում է 19 բժշկական կազմակերպություններում, որից 7-ը մարզերում, իսկ 12-ը` Երևանում։ Կորոնավիրուսային հիվանդությունից մինչ այժմ առողջացել են 15 935 հոգի:

Իրականացվել է բուժանձնակազմի շարունակական ուսուցում․ 5680 բուժաշխատող մասնակցել է նոր կորոնավիրոսային վարակի, դրա կանխարգելման ու հսկողության, նմուշառման տեխնիկայի վերաբերյալ դասընթացների, Ավելի քան 2270 հոգի մասնակցել է նեղ մասնագիտական միջազգային ու տեղական վեբինարների նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ»,- գրել է փոխվարչապետը: