ՍԴ-ն չի հանձնվում․ ըստ իշխանության՝ բացահայտվել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների խորամանկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
Բոլորը

Սահմանադրական դատարանը դեռևս վարույթ չի ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումը՝ ՍԴ 3 անդամի լիազորությունների դադարեցման և Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու օրենսդրական փոփոխությունների վիճարկման հարցով։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց՝ 20 օրում դիմումի նախնական ուսումնասիրություն  կիրականացվի, ինչից հետո միայն կորոշվի՝ ԲՀԿ-ի դիմումը դնե՞լ աշխատակարգային քննարկման, թե՝ ոչ։ Ասաց՝ դիմումն ստացել են ուրբաթ օրը, այսինքն՝ դեռ 17 օր էլ կա վարույթ ընդունել – չընդունելու որոշման կայացման համար։

Հիշեցնենք՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի ստորագրությունները։ Հայաստանի 132 հոգանոց խորհրդարանի պարագայում ստացվում է 26․4 պատգամավորի ստորագրություն։ ԲՀԿ-ն ներկայացրել է 26 պատգամավորի ստորագրություն։ Իշխանությունը պնդում է՝ անհրաժեշտ է 27-ը։ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ ՍԴ են դիմել՝ հաշվի առնելով նախադեպերը, երբ դիմումը վարույթ ընդունվել է 26 ստորագրությամբ․ «Եղել են նախադեպեր, որ 26-ի դեպքում, այո’, դատարանը ընդունել է վարույթ, եղել են նախադեպեր, որ դատարանը չի ընդունել վարույթ։ Էնպես որ, եկեք վճիռը թողնենք ՍԴ-ին»։

26 ստորագրությունը բավարա՞ր է, որ ՍԴ-ն ԲՀԿ-ի դիմումն ընդունի, ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանին հայտնի չէ՝ որոշելու են դատավորները․ «Էդ հարցերի որոշումները կայացնում է ՍԴ-ն՝ աշխատակարգային նիստում»։

ԲՀԿ-ի դիմումի ճակատագիրը, ըստ ամենայնի, հայտնի կդառնա հուլիսի 15-ին, եթե նախնական ուսումնասիրությունից հետո որոշվի հարցը դնել աշխատակարգային քննարկման։  «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի խոսքով՝ պառլամենտի պատմության մեջ չի գրանցվել գեթ մեկ դեպք, որ ՍԴ-ն դիմումը վարույթ ընդունի 26 ստորագրություններով, սակայն որոշողը ՍԴ-ն է։ ԼՀԿ-ն իր հիմնավորումներով կդիմի ՍԴ՝ հուլիսի 7-ից՝ Քոչարյանի գործով որոշման հրաարակումից հետո․ «Մենք այս պահին աշխատում ենք փաստաթղթի վրա՝ ուժեղ հիմնավորումներով, որ պետք է ներկայացնենք ՍԴ։ Բնականաբար՝ մենք կանգնելու ենք նորից 1/5-րդի պահանջի առջև և դիմելու ենք մեր գործընկեր կուսակցությանը»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ 1 ստորագրությունով պակաս ՍԴ դիմած ԲՀԿ-ում լավ էլ գիտակցել են, որ դիմումը վարույթ չի ընդունվելու, պարզապես քաղաքական աղմուկ էր պետք․ «․․․ թե՛ Հայաստանում նվաստացնելու այս գործընթացը, թե՛ դրսում, դրսում չեն հաշվում՝ առնվազն բառը կորել է։ Ուզում են ներկայացնել, որ հարցը վիճարկելի է, ո՛չ, հարցը վիճարկելի չէ»։

Հովհաննես Իգիթյանի մեկնաբանմամբ՝ 12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները պետք է դադարեցված լինեին դեռ 2018-ի ապրիլին՝ 2015-ին ընդունված նոր Սահմանադրության պահանջով։ Այս մասին գիտեին թե՛ Հրայր Թովմասյանը, թե՛ հեռացված անդամները, որոնք նախընտրել են մնալ պաշտոններում, ինչի համար, Հովհաննես Իգիթյանն ասաց՝ պետք է ներողություն խնդրեն ու հեռանան․ «Եթե հեղափոխությունը չլիներ, նրանք այդպես կշարունակեին, արդեն հեղափոխությունից հետո բռնվեց իրենց խորամանկությունը՝ մի օր շուտ Գագիկ Հարությունյանին խնդրելը, որ հրաժարական տա, կուսակցությունից դուրս գալը, աշխատանքից դիմում տալը, քվեարկվելը, և դա՝ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մտնելուց օրեր առաջ»։

Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել է Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ Հրայր Թովմասյանը համարվում է ՍԴ նախագահի պաշտոնից հեռացված։ Նոր նախագահին պետք է իրենց կազմից ընդրեն ՍԴ դատավորները։ Համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ լիազորությունների ժամկետի լրանալու հիմքով ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման դեպքում այդ մասին ՍԴ նախագահի կողմից տեղեկացվելու օրվան հաջորդող վեցամսյա ժամկետում անցկացվում է թափուր տեղի նոր ընտրություն։ ՍԴ դատավոր կարող է լինել 40 տարին լրացած, իրավաբանի բարձրագույն կրթություն ստացած բարձր մասնագիտական և բարոյական որակներով ու մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող անձը։ Թեկնածուների առաջադրում են Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ մեկամսյա ժամկետում։ Նոր դատավորին ընտրում է Ազգային ժողովը։ Եթե թեկնածուն չի ընտրվում, մեկամսյա ժամկետում նոր թեկնածու է առաջադրվում։ Մինչդեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում չընդունեց, որ Սահմանադրական դատարանում կան դատավորի թափուր տեղեր․ «Սահմանադրական դատարանի դատավորների թափուր պաշտոն գոյություն չունի։ Ես չեմ կարող ասել, թե ինչ հանգամանքներում և ինչ հիմնավորումներով պետք է պաշտոնները թափուր լինեն, ես գիտեմ, որ այս պահի դրությամբ բոլոր ինը դատավորների պաշտոնները համալրված են։ Ես չունեմ որևէ իրավական հիմք, որի վրա հիմնվելով պետք է ենթադրեմ, որ մեր դատավորների որևէ մեկի պաշտոնը թափուր է»։

Արձագանքելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի այս հայտարարությանը, որով նա փաստացի չի ճանաչում ԱԺ-ի ընդունած փոփոխությունների հետևանքը, այն է՝ ՍԴ երեք անդամների ու նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի պաշտոնավարման դադարեցումը, Հովհաննես Իգիթյանն ասաց՝ Հրայր Թովմասյանի պես Էդգար Ղազարյանը քաղաքական դաշտում է աշխատում և քաղաքական հայտարարություններ է անում․ «Աշխատակազմի ղեկավարը վարակվեց քաղաքական հայտարարություններ անելուց ՍԴ դատարանի նախագահից, և ինքն էլ է անում քաղաքական հայտարարություն։ Այս մարդը չի՞ նայում նորություններ, ինքը չգիտի՞ խորհրդարանը երկու երրորդով դադարեցրեց ՍԴ անդամների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։  Իրեն խորհուրդ կտամ չգալ քաղաքական դաշտ, որովհետև մենք քաղաքական դաշտում պրոֆեսիոնալ ենք»։

Մամուլում արդեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների անուններ են շրջանառվում։ Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանելով Factor TV-ի՝ հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ինքը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներից մեկն է լինելու, արձագանքեց․ «Չհոգնեցի՞ն ինձ պաշտոնի նշանակելով»։ Որպես ՍԴ դատավորի թեկնածու շրջանառվող հաջորդ անունը փաստաբան Տիգրան Եգորյանինն է, ով ևս չի հաստատում տեղեկությունը, մեր հարցին՝ իր թեկնածությունը եթե որևէ մեկը առաջադրի, ինչպե՞ս կվերաբերվի, Եգորյանը պատասխանեց․ «Ոչ, այդ հարցին պատասխանել եմ դեռ ամիսներ առաջ, դա հնարավոր տարբերակ չէ այս ժամանակահատվածում»։

Շրջանառվող  թեկնածուների ցանկում է նար  Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, որը սակայն, այս հարցի շուրջ մեկնաբանություն տալ չցանկացավ։ Արդյոք նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը պատրաստվում են առաջադրել ՍԴ դատավորի նոր թեկնածուներ և ինչ ժամկետներում, այս հարցով Factor TV-ն դիմել է թեկնածու առաջադրելու իրավասություն ունեցող այս մարմիններին։ Նախագահի աշխատակազմից տեղեկացանք, որ օրակարգում այս պահին նման հարց չկա։ Մյուս մարմիններից պատասխաններն ստանալուն պես դրանք կհրապարակվեն։

Սպասվում է, որ հունիսի 30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների օրակարգով: Առաջարկվում են կարգավորումներ ՍԴ-ի հեռացող դատավորների կենսաթոշակի, ինչպես նաև դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հաջորդականության հարցում։

Ռոբերտ Անանյան