10 օրվա ընթացքում վարակվածների անձնական տվյալների 2-րդ արտահոսքը ադրբեջանական կողմ. ինչու է ԱԱԾ-ն ուշացնում բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
Բոլորը

Կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները պաշտպանված չեն: 10 օրվա մեջ արդեն երկրորդ անգամ ոչ միայն վարակակիրների, այլև նրանց հետ շփում ունեցած անձանց տվյալները հայտնվում են համացանցում: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի պնդմամբ՝ վարակակիրների տվյալները հրապարակում է ադրբեջանական «Ռենջեր» կոչվող հաքերային խումբը: Ադրբեջանական հաքերների կողմից հուլիսի 13-ից հրապարակված տեղեկությունները պարունակում են 3․500 բուժում ստացող քաղաքացու անուն, ազգանուն, անձնագրի տվյալներ, հասցեներ, հեռախոսի համարները, ինչպես նաև, թե ում հետ են շփվել նրանք։  Իսկ ահա հուլիսի 24-ին հրապարակված տվյալներում առկա են միայն հիվանդի անուններ, հասցեներ և բջջային հեռախոսահամարներ, անձնագրային տվյալներ չկան: Այս անգամ խոսքը շուրջ 1․000 հոգու մասին է:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ պետական համակարգում մարդիկ իրար տեղեկատվություն են փոխանցում անվերահսկելի էլեկտրոնային համակարգերից։ Օրինակ՝ mail.ru-ից։ Տեղեկատվության անվտանգության փորձագետն ասում է, որ անձնական տվյալների հրապարակումը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ: Օրինակ՝ բնակության վայրի հասցեի հրապարակումը կարող է մինչև անգամ հանգեցնել նրան, որ հիվանդ քաղաքացին թիրախավորվի:

Նա հիշում է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած դեպքը, երբ կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան դարպասներն էին կոտրել, իսկ պատերին գրել՝ «վարակվածներ»:

Հունիսի 24-ին ադրբեջանական հաքերների կողմից հրապարակվել է երկու ֆայլ, որից մեկում Արմավիրի մարզի վարակված բնակիչների տվյալներն են: Մասնագետը չի բացառում, որ առաջիկայում ևս՝ այլ մարզերի տվյալներ կհրապարակվեն:

Ի դեպ, հունիսի 1-ին էլ ֆեյսբուքում տարածվել էին լուսանկարներ, որոնցում նշված էին Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները։ «Զնդան» անվանումով էջում, որը ստեղծվել է 2019-ի հունիսի 20-ին, ֆեյսբուքում գրանցված է որպես լրատվական ընկերություն և տնօրինվում է ՌԴ-ում բնակվող օգտատիրոջ կողմից, հրապարակվել էր 132 քաղաքացու անուն, ազգանուն, ծննդյան տարի, ամիս ու ամսաթիվ:

Արտահոսքերի այս դեպքերի հետ կապված՝ Առողջապահության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում չեն տրամադրել, թե ինչպես է ստացվում, որ վարակակիրների և մահացածների անձնական տվյալները հասանելի են դառնում օտարերկրացիներին:

Նախարարությունից այսօր Factor․am-ին փոխանցեցին, որ թեմայի վերաբերյալ ասելիք չունեն, առաջարկեցին զարգացումների վերաբերյալ տեղեկություններ ստանալ ԱԱԾ-ից: Միաժամանակ, նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանելով հարցին, ասաց, որ չի տիրապետում տեղեկության, թե արդյոք այդ տվյալներն իրենց աշխատակիցները mail.ru-ով փոխանցել են միմյանց:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս ասելիք չունի թշնամի երկրի հաքերների ձեռքում հայտնված հայաստանցիների անձնական տվյալների մասին: ԱԱԾ մամուլի կենտրոնից Factor.am-ին փոխանցեցին, որ ուսումնասիրում են, թե ինչպես է մեկը մյուսի հետևից մի քանի արտահոսք տեղի ունեցել:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ սա ազգային անվտանգության առումով լուրջ վտանգներ է պարունակում: Ըստ նրա՝ Հայաստանի հատուկ ծառայությունները և հատկապես ԱԱԾ-ն, պետք է օր առաջ բացահայտեն այս կիբեռհանցագործությունը: Անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահն ակնկալում է, որ ԱԱԾ-ն պետք է տա բոլոր հարցերի պատասխանը, թե ինչպես են գաղտնիության ռեժիմում պահվող և նեղ շրջանակների հասանելի տվյալները հայտնվել թշնամի երկրի ձեռքում: Հարցին, որ արտահոսքը, այն էլ երկրորդ անգամ, տեղի է ունենում ԱԱԾ տնօրենի փոփոխությունից անմիջապես հետո, արդյոք սա չի նշանակում, որ Արգիշտի Քյարամյանն արդեն թերանում է իր աշխատանքում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Առաջին դեպքից հետո բացահայտումն ուշացել է: Սա ԱԱԾ-ի առաջնային բացահայտվելիք խնդիրներից է և կասկած լինել չի կարող»։

Թե այս հարցում պատասխանատու մարմինները հանրությանը դեռ որքան անորոշության մեջ կթողնեն, կանխատեսելը բարդ է: Սակայն տասը օր անց առաջին դեպքի չբացահայտվելը և ավելին՝ երկրորդի կրկնությունն առիթ են տալիս մտածելու, որ առնվազն կանխարգելիչ միջոցառումների հարցում համապատասխան գերատեսչությունները թերացել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան