Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը ու նրանց ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Քաղաքականություն
23.04.2025 | 14:30
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին: