Լոնդոնում ուկրաինական հարցով հանդիպման մակարդակն իջեցվել է, արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունները, որոնք պետք է անցկացվեին Լոնդոնում այսօր և որոնց պետք է մասնակցեին արտաքին գործերի նախարարները` հետաձգվել են, հաղորդում է BBC-ն:

Սակայն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների հանդիպումը տեղի կունենա, փոխանցել է AFP գործակալությունը:

«Ուկրաինայի խաղաղ բանակցությունների հարցով նախարարական հանդիպումն այսօր հետաձգվում է։ Պաշտոնական մակարդակի բանակցությունները կշարունակվեն», – գործակալությանը հայտնել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին տելեգրամյան ալիքում հայտնել է. «Լոնդոն ենք ժամանել պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ միասին։ Աշխատելու ենք հանուն խաղաղության»:

«Ինչպես պայմանավորվել էինք Փարիզում, այսօր կհանդիպենք Լոնդոնում գտնվող ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ», – գրել է Զելենսկիի գրասենյակի ղեկավարը։ «Խաղաղության ուղին հեշտ չէ, բայց Ուկրաինան միշտ եղել և մնում է խաղաղության ջանքերին նվիրված», – հավելել է Երմակը:

Բրիտանական The Daily Telegraph-ը հայտնել էր, որ Լոնդոնում կայանալիք հանդիպմանն ԱՄՆ-ն պետք է ներկայացներ յոթ կետից բաղկացած կարգավորման ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն Ուկրաինայի նախագահը ապրիլի 22-ին մերժել է առաջարկը: Զելենսկիի այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։