«Չե՛ք կարող գայլին գառան հետ կապել»․ինչ են պատմում Նուբարաշենի դատապարտյալները ինքնասպանության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այս տարվա 10-րդ մահվան դեպքն է գրանցվել, դարձյալ՝ ինքնասպանություն։ Քրեակատարողական ծառայությունից Factor TV-ին փոխանցեցին, որ ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ 52-ամյա Զ․Խ․-ն ինքնասպանություն է կատարել ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Պարզվում է՝ այդ օրը հիմնարկում, հնարավոր է, ևս մեկ ինքնասպանություն տեղի ունենար, եթե չկանխվեր։

Ինչո՞ւ է անազատության մեջ գտնվող անձը դիմել նման ծայրահեղ քայլի, երբևէ խնդիր բարձրաձայնե՞լ է, հիմնարկի աշխատակիցները նրա վարքագծում որևէ փոփոխություն նկատե՞լ են, ի վերջո, քայլեր ձեռնարկվե՞լ են։ Այս հարցերի պատասխանը Factor TV-ն փորձեց ստանալ հիմնարկի պետ Վահան Նասոյանից։ Քոչարյան ազգանունով ներկայացած աշխատակիցը նշեց, որ պետը տեղում չէ և մեր հեռախոսահամարը վերցնելով՝ խոստացավ փոխանցել նրան։ Մինչև աշխատանքային օրվա ավարտ այդպես էլ զանգ չստացանք։

4 ամսվա ընթացքում մահվան 10 դեպք է գրանցվել քրեակատարողական հիմնարկում, որոնց կեսը՝ ինքնասպանություն։ 3-ի դեպքում ինքնասպանության գործիք է հանդիսացել սավանը, մեկ անձ կախվել է ինքնաշեն պարանի օգնությամբ, ևս մեկը կյանքին վերջ է տվել ածելու միջոցով։ Իսկ ո՞րն է պատճառը, ի՞նչն է անազատության մեջ մարդկանց դրդում գնալ նման ծայրահեղ քայլի։

Այս խնդրի մասին արդեն մի քանի տարի է՝ բարձրաձայնվում է ինչպես դատապարտյալների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչների և դիտորդական խմբի կողմից։ 

Եթե մինչև 2019 թվականի հոկտեմբերն առողջապահական խնդիրների մասին այս ահազանգերի պատասխանատուն Քրեակատարողական ծառայությունն էր, ապա 6 տարի առաջ ստեղծվեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը այս պարագայում Առողջապահության նախարարության ենթակայության տակ է։ FactorTV-ն տևական ժամանակ հնչող դժգոհությունների պատասխանները փորձեց ստանալ հենց ՊՈԱԿ-ից, սակայն կառույցի փոխարեն պարզաբանում ներկայացրեց գերատեսչությունը։

Արդեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորն ընդգծում է՝ միայն առողջապահական հարցերը չէ, որ անազատության մեջ գտնվող անձին դրդում են   ինքնավնասման կամ դառնում մահվան պատճառ։

Տարվա առաջին 4 ամսում  5 դեպքն առնվազն մտահոգիչ ցուցանիշ է, եթե հաշվի առենք, որ նախորդ ողջ տարվա ընթացքում գրանցված մահվան 12 դեպքի որևէ մեկն ինքնասպանություն չի եղել։ Ըստ Քրեակատարողական ծառության ամփոփագրի՝ 2024 թվականին գրանցված բոլոր դեպքերը եղել են կենսաբանական մահ։ Ինքնասպանության ռիսկի պարբերաբար գնահատման գործիքակազմ չունենք․ ահազանգում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Այնինչ, Քրեակատարողական ծառայությունը պնդում է՝ ամեն անհրաժեշտն իրականացվում է դեպքերը կանխելու ուղղությամբ։

Մինչ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի թիվն ահազանգող է դառնում, երեկ, 150 հյուրերով, սակայն գրեթե առանց լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայության, Նիկոլ Փաշինյանը, Սրբուհի Գալյանը, Աննա Վարդապետյանը և  բարձրաստիճան շատ այլ պաշտոնյաներ մասնակցում էին «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին։ Դատելով հրապարակված տեսանյութերից և պաշտոնական հաղորդագրություններից՝ այս ցավոտ խնդրին անդրադարձ չի եղել ոչ ելույթներում ոչ հարցուպատասխանի ժամանակ։ 

ՔԿՀ-ներում մահվան վերջին դեպքի մասով արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։ Եվ մինչ այսպիսի դեպքերի նախաքննությունն ավանդաբար տարիներ է ձգվում, անազատության մեջ  գտնվողները  շարունակում են գնալ ամենածայրահեղ քայլին, իսկ պատճառներն այդպես էլ մնում են չբացահայտված։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան