Դանակահարել են 38 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին. խոսնակ
Հասարակություն
23.04.2025 | 14:34
Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև․ գրառմամբ տեղեկացրել է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Ասատրյանը