«Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին ընթացք է տրվել. ՍԱՏՄ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն կիրականացնի իրացման ցանցերում` ընթացք տալով «Պանգասիուս» ձկնատեսակի վաճառքի հետ կապված ահազանգին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

«Ահազանգին ընթացք է տրվել, վերահսկողություն կիրականացվի իրացման ցանցերում, և, ամենայն հավանականությամբ, հետագծելիությամբ, ներկրողի մոտ»,- փոխանցեց ՍԱՏՄ ներկայացուցիչը: 

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքի էջում ահազանգել էր, որ  «Պանգասիուս»-ը կրկին հայտնվել է հայկական շուկայում և վաճառվում է բավականին մատչելի գնով: Նա գրառմանը կից նաև լուսանկար է հրապարակել: Հարություն Մնացականյանը նաև գրել է, որ այս ձկնատեսակը հիմնականում բուծում են հարավարևելյան Ասիայում՝ Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով: Գյուղատնտեսը նշել է, որ «Պանգասիուս» ձկնատեսակի ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Ըստ նրա՝ 2012 թվականից մեր երկրում  «Պանգասիուս» ձկնատեսակի ներկրման սահմանափակում է եղել: 

«Քանի որ 10 տարուց ավելի անցել է, պատմեմ` ինչպես է կանխվել ներկրումը: Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության, որից հետո տնտեսվարողը ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել»,- սոցիալական ցանցի իր էջում նշել է գյուղատնտեսը:

 

Մանյա Պողոսյան