Հանրակրթական մեծ առցանց համաժողով Հայաստանում՝ հունիսի 22-27-ը

Լուրեր

01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
Բոլորը

Ս.թ. հունիսի 22-27-ը տեղի կունենա Հայաստանի՝ երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը։ Համաժողովը կազմակերպում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի  Մանկական հիմնադրամի, Ֆրիդրիխ Նաումանի՝ «Հանուն Ազատության» հիմնադրամի և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Համաժողովի բացումը տեղի կունենա առցանց հունիսի 22-ին՝ 11:00-ին։

 

«Համաժողովը կներառի հայաստանյան խոսնակների 54 սեսիա,  նախադպրոցական (հունիսի 25, 14:20-16:40) և ներառական կրթության (հունիսի 27, 10:0-12:00) ոլորտային քննարկումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի հետ համագործակցությամբ։ Համաժողովին, առաջին անգամ ՀՀ-ում, ելույթ կունենան համաշխարհային հեղինակության խոսնակներ. Դիլըն Ուիլիամ (ձևավորող գնահատման համահիմնադիր), Մայքլ Յանգ (կրթության սոցիոլոգ), Նորբերտ Պաքլեր (հեռավար կրթության մասնագետ), Պասի Սալբերգ (հայտնի «Ֆիննական դասերը» գրքի հեղինակ)։ Կներկայացվի Էստոնիայի կրթական բարեփոխումների փորձը, որպես 2018-ին աշխարհում 5-րդ կրթությամբ առաջատար պետություն։

 

Հունիսի 27-ին Edcamp-ը կամփոփվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպվող մասնակցային լայն քննարկմամբ՝ «Հանրակրթության բովանդակության փոփոխությունն ու ուսուցիչների խրախուսման նոր համակարգի ներդրումը» խորագրով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կրթական հանրության հետ մասնակցային քննարկման շրջանակում կներկայացնեն սպասվող փոփոխությունները։

 

Համաշխարհային հեղինակության կրթական փորձագետների ելույթները, ոլորտային քննարկումները, ԿԳՄՍ նախարարության բարեփոխումների վերաբերյալ մոտեցումները կհեռարձակվեն «Պարադիգմա» կրթական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի ուղիղ եթերով՝  մասնակցության հնարավորություն տալով բոլորին, ովքեր չեն հասցրել հայտագրվել համաժողովին մասնակցելու համար»,- ասված է հաղորդագրությունում: