ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 29-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: 6 մասնակցով մրցավայր մեկնած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն իմացել են առաջին մրցակիցներին:

Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Մու Յուն (Հարավային Կորեա) – Քինկան Հի (Չինաստան) զույգի հաղթողի հետ:

Արսեն Հարությունյանը (61 կգ) որակավորման փուլում ուժերը կճափի մեքսիկացի Դերեկ Գարսիայի հետ:

Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/16 եզրափակիչում կգոտեմարտի Մոնղոլիան ներկայացնող Զենեմեդեր Բյամբասուրենի հետ:

Արման Անդրեասյանը (70 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Ֆերհատ Կիլից (Թուրքիա) – Վիշալ Կալիրամանա (Հնդկաստան) գոտեմարտի հաղթողի հետ:

Նարեկ Հարությունյանը (74 կգ) որակավորման փուլում կմրցի ռուսատանցի Ինալբեկ Շերիևի հետ:

Հրայր Ալիխանյանը (79 կգ) ևս կմեկնարկի որակավորման փուլից և կփորձի հաղթահարել Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Խանիևի արգելքը:

Վազգեն Թևանյանը պայքարը կսկսի հոկտեմբերի 29-ին, Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը՝ հոկտեմբերի 30-ին, իսկ Մանվել Խնձրցյանը, Նարեկ Հարությունյանը և Նարեկ Հարությունյանը՝ հոկտեմբերի 31-ին:

Դավիթ Եղիազարյան