Դեքսամետազոնը նվազեցնում է COVID-19-ի մահացության ռիսկերը․ առողջապահական փորձագետների նոր բացահայտումը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի առողջապահական փորձագետները COVID-19-ի դեմ պայքարում նոր դեղամիջոց են փորձարկել․ դեքսամետազոնը։

Ըստ նրանց՝ դեղամիջոցի փոքր չափաբաժնով օգտագործումը մեծ առաջընթաց է մահացու վիրուսի դեմ պայքարում։ Փորձարկման արդյունքում դեքսամետազոնը 1/3-ով կրճատել է ԹԱՕ սարքերին միացված հիվանդների մահացության ռիսկը, իսկ թթվածնից կախյալ հիվանդների համար՝ 1/5-ով։

Բրիտանացի փորձագետները նկատում են․ եթե դեղամիջոցը հիվանդներին տրվեր համավարակի սկզբնական շրջանում, ապա մինչ օրս 5․000 կյանք փրկած կլինեին։ Օքսֆորդի համալսարանի կողմից իրականացվող փորձարկման ընթացքում COVID-19-ով հոսպիտալացված 2․000 հիվանդի դեքսամետազոն են տվել։ Արդյունքում՝ ԹԱՕ սարքերին միացված հիվանդների մահացության ռիսկը 40%-ից նվազել է մինչև 28%-ի։ Իսկ թթվածնից կախյալ հիվանդների դեպքում մահացության ռիսկը 25%-ից 20%-ի է հասել։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեքսամետազոնի 200․000-ի չափով պաշար ունի և երկրի Ազգային առողջապահության ծառայությունն այն հիվանդների համար հասանելի է դարձնելու։ Բրիտանացի պրոֆեսոր Պիտեր Հորբիի խոսքով՝ դեքսամետազոնով բուժումը մինչև 10 օր է տևում և յուրաքանչյուր հիվանդի համար այն արժե 5 ֆունտ ստերլինգ (մոտ 3000 դրամ)։

Նրա խոսքով, սակայն, չի կարելի այս դեղամիջոցը տնային պայմաններում օգտագործել, քանի որ այն չի օգնում COVID-19-ով վարակված, բայց թեթև ախտանշաններ ունեցող հիվանդներին, որոնք շնչառության հետ կապված խնդիրներ չունեն։

Հավելենք, որ դեքսամետազոնը կիրառվում է 1960-ականներից՝ հատկապես ռևմատոիդ արթրիտի և ասթմայի բուժման նպատակով։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին դեղամիջոցը տրվում է ներերակային ներարկման միջոցով, իսկ քիչ ծանրւթյան հիվանդներին՝ հաբերի տեսքով։

Նելլի Մելքոնյան