Լիբանանում անկարգությունների մի քանի տասնյակ մասնակից է ձերբակալվել․ նախագահ Աունը կոչ է արել վերջ դնել վանդալիզմին

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Լիբանանյան բանակի զինծառայողները հատուկ գործողություն են իրականացրել՝ ձերբակալելու Տրիպոլի քաղաքում անկարգությունների և զինծառայողների վրա հարձակումների մասնակիցներին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Wataniya պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 36 մարդ է ձերբակալվել, բոլորն էլ պատասխանատվության կենթարկվեն։

Անկարգությունների մասնակիցների դեմ վճռական միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացրել Լիբանանի նախագահ Միշել Աունը։ Երկրի Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում նա ուժային կառույցներին կոչ է արել «վերջ դնել Բեյրութի և Տրիպոլիի փողոցներում վանդալիզմին»։

Եթե մայրաքաղաքում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև հունիսի 6-ի և 11-ի բախումներից հետո իրադրությունը փոքր-ինչ հանդարտվել է, ապա հյուսիսային Տրիպոլի քաղաքում անկարգությունները շարունակվում են։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը փողոցային բախումների ընթացքում 120 մարդ է տուժել, այդ թվում՝ շուրջ 40 ոստիկան և զինվորական։

L’Orient-Le Jour պարբերականը, միաժամանակ, հաղորդում է, որ հիմնականում սուննի մահմեդականներով բնակեցված այս քաղաքում բողոքի ակցիաների հետևում կանգնած են ընդդիմադիր երկու խմբավորումների կողմնակիցները։ Նրանցից մեկը գլխավորում է նախկին վարչապետ Սաադ Հարիրիի եղբայրը՝ գործարար Բախա Հարիրին, իսկ «Քաղաքի պահապաններ» անվանումով կազմակերպությունը համակարգում է արդարադատության նախկին նախարար Աշրաֆ Ռիֆին։

Երկու ընդդիմադիր քաղաքական գործիչներն էլ իշխող խորհրդարանական կոալիցիայի հակառակորդներն են և պահանջում են վերականգնել սուննիների, շիաների և քրիստոնյաների միջև լիազորությունների բաշխման հավասարակշռությունը։ Նրանք նաև պահանջում են անցումային կառավարություն ձևավորել և արտահերթ ընտրություններ անցկացնել։ Նշենք, որ Լիբանանի հարանվանությունների կարգի համաձայն՝ նախագահի պաշտոնը պատկանում է տեղի քրիստոնյաների շրջանում մեծամասնություն կազմող մարոնիներին, վարչապետի պաշտոնը՝ սուննիներին, խորհրդարանի խոսնակինը՝ շիաներին։

Մինչ այդ, հունվարի 21-ին ձևավորված կառավարության ղեկավար Հասան Դիաբը հայտարարել է, որ Բեյրութում և Տրիպոլիում անկարգությունները «ներքին և արտաքին խաղացողների պառակտիչ գործողությունների հետևանք են, որոնք ձգտում են ապակայունացնել իրավիճակը»։