Գյումրիի ԲԿ-ի բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

Վերջին օրերին Շիրակի մարզում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը։ Մարզպետարանի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Գյումրու ինֆեկցիոնում բուժվում է 67 հիվանդ, նրանցից 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 32 հիվանդ բուժվում է Երևանում։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ կա դրական ախտորոշում։

Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժաշխատողների շրջանում։

Factor.am-ի հետ զրույցում «Գյումրի» ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը նշեց, որ ինչպես ամենուր, բուժկենտրոնում ևս կան կորոնավիրուսի դեպքեր, սակայն բժիշկներն աշխատում են անել առավելագույնը, որպեսզի հիվանդները չտուժեն։  Ստեղծվել է հատուկ բաժանմունք, որտեղ ծանր հիվանդների են ընդունում, մինչև նմուշառում արվելը մնում են այդտեղ։

«420 աշխատող ունենք, մոտավորապես 15 հոգի կորոնավիրուսով հիվանդ կա։ Հիվանդանոցում բուժվող շուրջ 60 հիվանդ ունենք՝ ինսուլտով, ինֆարկտով ու այլ հիվանդություններով անձինք։ Եվ միշտ կա 10-13 մարդ, որոնք սպասում են թեստավորման կամ արդեն թեստավորվել են, դրական են պատասխան են ստացել և սպասում են տեղափոխման կա՛մ մեր ինֆեկցիոն հիվանդանոց, կա՛մ Երևան, եթե բարդություններ կան»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Նա հավելեց, որ մեծ խնդիր են չթեստավորված հիվանդները, որոնք պոտենցիալ  վարակակիրներ են։

«Հիվանդներ կան, որ հրաժարվում են պոլիկլինիկայում թեստավորվելուց, բուժումն ինքնուրույն անում են, հետո ծայրահեղ ծանր վիճակում գալիս են այստեղ, թեստ չունեն, ստիպված մենք պիտի այդ հիվանդին ընդունենք, աշխատենք, վարակվենք, մինչև այդ հիվանդը թեստավորվի, դրական կամ բացասական պատասխան ստանանք։ 90 տոկոս դեպքերում դրական է լինում՝ ծայրահեղ ծանր, արդեն թոքաբորբով տունը պառկած, բժիշկներին չլսած, թեստավորումից հրաժարված դեպքերում»,- ասաց «Գյումրի» ԲԿ-ի տնօրենը։

Նրա խոսքով՝ ունեն կոնկրետ դեպք, երբ բժիշկը հիվանդից է վարակվել։

«Ոչ թե բժիշկն անպաշտպան է եղել, ուղղակի մի հիվանդ է եղել, ինսուլտով, ոչ մի սիմպտոմ չի ունեցել, որ մենք որոշենք՝ կորոնավիրուսով վարակված է։ Բոլոր եկած հիվանդներին առանց պատճառի չենք թեստավորում»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Նա նշեց նաև, որ բժիշկները հիմա այն իրավիճակում են, որ եթե նույնիսկ հիվանդն ախտանշաններ ունենում է, բայց թեստավորում՝ ոչ, ընդունում են։

«Մենք տրիաժ հիվանդանոց չենք, բայց մարզն ուրիշ բան չունի, չենք ուղարկի Երևան, ասենք՝ գնա այնտեղ ստուգվի, նոր արի։ Ստիպված ընդունում ենք ու բավական ծանր աշխատանք ենք կատարում»,- փաստեց բուժհաստատության ղեկավարը։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ այժմ հիվանդանոցն ամբողջ ծավալով չի աշխատում։

«Մենք պլանային վիրահատություններ էինք անում, վճարովի ծառայության մեր բյուջեն ամսական մոտ 50-60 մլն էր կազմում։ Իսկ այսօր աշխատում ենք 10 մլն կարգի, որովհետև պլանային վիրահատություններ չենք անում։ Աշխատում ենք ոչ թե ամբողջ ծավալով, այլ 30 տոկոսով»,- ասաց նա։

Արմեն Իսահակյանը հավելեց նաև, որ այն հիվանդները, որոնք ունեն նեղ մասնագետների կարիք, անպայման ստանում են պատշաճ բուժօգնություն։

«Հիվանդները, որոնք ունեն նեղ մասնագետների կարիք ու անհետաձգելի իրավիճակում են, կարող են ընդունարան զանգահարել, իրենց կապը կտանք նեղ մասնագետների հետ։ Եթե անհետաձգելի է, կարող են գալ հիվանդանոց, մենք մասնագետին կկանչենք»,- ասաց տնօրենը։

Էմմա Չոբանյան