Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը

Լուրեր

18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված առկա է հումանիտար և սոցիալ-տնտեսական աղետի սպառնալիք։

Մեր երկիրն իր բնակչության քանակով աշխարհում զբաղեցնում է 135-րդ տեղը, մինչդեռ 1 միլիոն բնակչին բաժին ընկնող վարակվածների ընդհանուր թվի, օրական վարակվածների  և մահացածների թվաքանակի ցուցանիշներով այն առաջատարների մեջ է:

Աշխարհում 1 միլիոն բնակչի հաշվարկով միջինը մահանում է 56,1 մարդ։ Մեզ մոտ այդ ցուցանիշը 96 է։

Մեր հարևան երկրների, հատկապես Վրաստանի համեմատ մեզանում պարզապես խայտառակ պատկեր է։ Վրաստանում վարակվածների թիվը Հայաստանում արձանագրվածից քիչ է մոտ 20 անգամ։ Կորոնավիրուսային մահացության ցուցանիշով մենք Վրաստանին զիջում ենք ավելի քան 20 անգամ։

Համաճարակը, առողջապահական աղետալի վիճակից զատ, իր կործանարար ազդեցությունն է թողնում  երկրի տնտեսության և քաղաքացիների` առանց այդ էլ անմխիթար սոցիալական վիճակի վրա: Պաշտոնական տվյալներով` անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, կտրուկ նվազել են քաղաքացիների եկամուտները։

Այս աղետալի իրավիճակի  ուղղակի պատասխանատուն կառավարությունն է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Թեպետ  նա  հետևողականորեն  փորձում է ստեղծված  իրավիճակի պատասխանատվությունը բարդել   ժողովրդի վրա, այդուհանդերձ  գնալով ավելի ու ավելի է ընդլայնվում մեր այն քաղաքացիների շրջանակը, ովքեր   հասկանում են, որ խնդիրն ապաշնորհ կառավարման մեջ է։

Իշխանությունը սեփական սխալներից հետևություններ անելու, միջազգային դրական փորձը կիրառելու և հանրային համերաշխություն, մոբիլիզացիա ապահովելու փոխարեն խորացնում է պառակտումը հանրության շրջանում, անտեսում է քաղաքական ու փորձագիտական շրջանակներից հնչող ռացիոնալ առաջարկները։

Արտակարգ դրության ռեժիմի շարունակական երկարաձգումը դարձել է ոչ թե համաճարակի դեմ պայքարի, այլ մարդկանց քաղաքական իրավունքները սահմանափակելու, ընդդիմախոսների նկատմամբ  քաղաքական հետապնդումներ իրականացնելու  և ցանկացած գնով  իշխանությունը պահելու գործիք։

Ասվածի վառ ապացույցն է խորհրդարանական ամենամեծ ընդիմադիր խմբակցության ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում նախաձեռնելու  փաստը,  ինչն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի։

ԱԺ ներկայացրած դատախազության միջնորդությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու և ազատությունից զրկելու հարցով, բացահայտ քաղաքական հաշվեհարդար է քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։

Բացի քաղաքականից, խորհրդարանական ընդդիմության դեմ արշավն ունի նաև սեփականության վերաբաշխման նպատակ։ Այդ նպատակին են ծառայում նաև արտակարգ դրության ժամանակահատվածում բազմաթիվ տնտեսական օրենքների ընդունումը և նախագծերի շրջանառումը (գույքահարկի ավելացում, բանկային գաղտնիքի վերացում, առանց մեղադրական դատավճռի մասնավոր գույքի բռնագրավում և այլն)։

Ելնելով վերը շարադրվածից՝ մենք արձանագրում ենք, որ իշխանության գործելաոճն անընդունելի է և նպաստում է ներքին ապակայունացմանը, հանրային բաժանումներին, թշնամանքի մթնոլորտի ձևավորմանը։

Մենք դատապարտում ենք համավարակի պատրվակով սահմանված արտակարգ դրության ռեժիմը սեփական նեղ խմբակային   նպատակներին ծառայեցնելու, քաղաքացիների և կուսակցությունների քաղաքական ազատությունները սահմանափակելու  վարչապետի գործելաոճը։  

Իշխանությունները ցույց են տալիս, որ չեն հանդուրժում ոչ միայն քաղաքական այլակարծությունը, այլ նաև իրենց անվերապահ ազդեցությունից դուրս ցանկացած կառույցի գործունեությունը։

«Վերնատունը» գտնում է, որ   համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները և անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու, պետական ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու, համերաշխության մթնոլորտ ապահովելու, երկիրը հնարավոր ցնցումներից զերծ պահելու ելքը  հակաճգնաժամային կառավարության ձևավորումն է:

Սա օրվա քաղաքական հրամայականն է»։