Նավթի գներն աճել են
Տնտեսություն
13.06.2020 | 14:29Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 12-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.64%-ով և կազմել 36.56 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.11%-ով և կազմել 38.73 դոլար: