Ա. Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն

Լուրեր

17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Օրերս ԱԺ պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ իշխանության ներկայացուցիչները գնումների ոլորտում մշակել են կոռուպցիոն մեխանիզմներ, այսպես ասած՝ թաթախված են մաքսանենգ գործունեության մեջ, Հայաստանում և արտերկրում ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ և այլն։ ԱԺ պատգամավորի գրառումը հրապարակվել էր նաև որոշ լրատվամիջոցներում։ Հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ուղարկվել հիշյալ հրապարակումը՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Հոդվածի կապակցությամբ պարզաբանումների և հանցագործության մասին սահմանված կարգով հաղորդում տալու նպատակով՝ հունիսի  10-ին Արտյոմ Ծառուկյանը հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ պայքարի վարչություն, որտեղ, հայտնել է, որ բացի իր գրառած տեղեկություններից՝ այլ տվյալների չի տիրապետում, հրաժարվել է վերը նշված տեղեկությունների կապակցությամբ հաղորդում տալուց՝ պատճառաբանելով, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ հիմնավոր որևէ փաստի չի տիրապետում և բավարար հիմքեր չունի»: