Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ-ին կոչ է արել 25 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման համար

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) գրասենյակը դիմել է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի հատկացումների ենթահանձնաժողովին՝ կոչ անելով ընդլայնել Վաշինգտոնի կողմից Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնության չափը՝ հատկացնելով 25 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։

Հայ դատի հանձնախմբի՝ կառավարական գործերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը, դիմելով ենթահանձնաժողովին, ընդգծել է այն կարևոր դերակատարումը, որը Միացյալ Նահանգները կարող է ունենալ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետևանքների վերացման հարցում:

«Մենք ենթահանձնաժողովի անդամներին խնդրում ենք խրախուսել վարչակազմին՝ Հայաստանին տրամադրվելիք օգնության փաթեթում ներառել առնվազն 25 միլիոն դոլար՝ այդպիսով օգնելով ՀՀ Կառավարությանը՝ հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած երկարաժամկետ տնտեսական հետևանքները, հարթեցնել վարակի տարածման կորը և խնամել հիվանդներին»,- նշել է Երիմյանը։

Նա նաև ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Արցախում «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպության ականազերծման աշխատանքների ֆինանսավորման կարևորությունը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբն իր դիմումի մեջ ներառել է նաև 90 մլն դոլարի օգնության հայց՝ զուգահեռ մտահոգություն հայտնելով Ադրբեջանին որպես ռազմական օգնություն անհամեմատ ավելի մեծ գումար հատկացնելու առնչությամբ: Խոսքը Բաքվին հարյուր միլիոն դոլարանոց օգնության փաթեթի մասին է:

Ըստ Թերեզա Երիմյանի՝ Վաշինգտոնը կա՛մ պետք է դադարեցնի Բաքվին ռազմական օգնության տրամադրումը, կա՛մ հավասարեցնի Հայաստան և Ադրբեջան ուղարկվող յուրաքանչյուրը դոլարը: