Շուտով կհրապարակվի գազի սակագինը` ընթացիկ տարվա համար․ բոլորի համար ցանկալի արդյունք կլինի․ Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհրապարակի բնակչության սոցիալական տարբեր խմբերի համար գազի նոր սակագները: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել էր՝ ի՞նչ կարծիք ունի նախարարը գազի և ջրի համար երկսակագնային քաղաքականության մասին։

«Ես կողմ եմ ոչ միայն երկսակագնային, այլև բազմասակագնային քաղաքականությանը, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ում միատարր սակագինը, մեղմ ասած, արդար չէ»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով գազի սակագնին՝ նա հույս հայտնեց, որ այստեղ մտահոգություններ չեն լինի, դրանք կփարատվեն։

«Ամեն դեպքում, հույս ունենք, որ արդյունքը բնակչության հիմնական սոցիալական խմբերի համար իրավիճակի վատթարացման չի հանգեցնի»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։