Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսվարողների գործունեության կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը, պարետի որոշմամբ, կասեցվում է։

ԱԱՏՄ-ն մայրաքաղաք Երևանում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելել է տասնյակ տնտեսվարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։

Դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսվարողներն ավելի զգուշավոր են և անվտանգության նորմերի պահպանմանն առավել բարեխղճորեն են մոտենում։

Միաժամանակ, ամենահաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ մարդկանց կուտակումները և հերթերի թերի կառավարումը։ Այս առումով մեծ է նաև մարդկանց պատասխանատու մոտեցման կարևորությունը։

Անվտանգության խստացված նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Դրանց խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, տեղեկացնելով, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման, ինչպես նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանների ձևեր։ Սա կարևոր է այն առումով, որ խախտումների զգալի մասը հենց այս գրանցումներին են առնչվում։

Միաժամանակ, մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով։