ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo

Լուրեր

03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները մի քանի ամիս շարունակ ծրագրել են ԱՄՆ-ում ընդդիմադիր գործիչներ Իլյա Պոնոմարյովի  և Գարի Կասպարովի սպանությունը, հայտնում  է իսպանական El Mundo թերթը, փոխանցում է Meduza-ն:

2026 թվականի ամռանն ԱՄՆ իշխանությունները Կասպարովին տեղեկացրել են, որ նա մահափորձի թիրախ է, և նրա համար առաջին անգամ անվտանգություն են ապահովել 2013 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց ի վեր, հայտնել են ընդդիմադիր գործչի շրջապատի աղբյուրները: Իլյա Պոնոմարյովի սպանության ծրագրերը, ըստ El Mundo-ի, «ավելի առաջադեմ փուլում» են եղել։

ԱՄՆ-ը բացահայտել է հինգ հոգուց բաղկացած մի խմբավորում, որը գործել է Մոսկվայի ցուցումով։ Նրանք կատարողներ են հավաքագրել՝ հետևելու և սպանություն իրականացնելու համար։ Մասնավորապես, հավաքագրված գործակալը լուսանկարել է Վաշինգտոնում գտնվող երկու օբյեկտ, որոնք կապված էին Պոնոմարյովի հետ։ Օբյեկտները լուսանկարելու համար առաջարկվել է 1000-ից 1500 դոլար, իսկ սպանության համար՝ 40 հազար դոլար։

El Mundo-ի տվյալներով՝ մահափորձը չի իրականացվել, քանի որ կատարողը փոխել է միտքը և հրաժարվել է այն իրականացնել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախատեսվում էր նաև երրորդ սպանությունը․ զոհին պետք է դարանակալեին Վիլնյուսում և դանակահարեին կամ բենզինի օգնությամբ հրկիզեին։ Այդ անձի անունը չի նշվում։ Լրագրողները գրում են, որ հնարավոր թիրախը կարող էր լինել Վլադիմիր Կարա-Մուրզան, սակայն որևէ մանրամասն չեն ներկայացնում։

El Mundo-ն նաև նկարագրում է, թե ինչպես են խմբավորման երկու անդամներ, ենթադրաբար, շուրջ 200 դոլար վճարել ԱՄՆ քաղաքացուն՝ Վիլնյուսում ռուսաստանցի ընդդիմադիր գործչի բնակության հասցեն լուսանկարելու համար։ Նշվում է, որ 2024 թվականից խմբավորման ուշադրության կենտրոնում էր «Ռուսաստանի ազատության ֆորումի» համահիմնադիր Իվան Տյուտրինը, որն այդ ժամանակ գտնվում էր պաշտպանության ներքո։ Վերջին ամիսներին ոստիկանությունը կրկին նախազգուշացրել է նրան, որ ինքը դարձել է թիրախ։ Սակայն գործի նյութերում չի հստակեցվում՝ արդյոք հենց նա էր այն ընդդիմադիր գործիչը, որին պատրաստվում էին սպանել Վիլնյուսում։ Այդ սպանության համար նախատեսված վարձատրությունը կազմել է 25 հազար դոլար։

El Mundo-ի հաղորդմամբ՝ հնարավոր թիրախների ցանկում էր նաև բաշկիր ակտիվիստ և «Արտերկրում բաշկիրական ազգային շարժման կոմիտեի» հիմնադիր Ռուսլան Գաբբասովը։ 2025 թվականին նա իր մեքենայի վրա հայտնաբերել էր հետախուզման համար նախատեսված թրեքեր, իսկ հետագայում Լիտվայի դատախազությունը բացահայտել էր նրա սպանության ծրագիրը։

2026 թվականի ապրիլին Delfi-ն գրել էր, որ Հունաստանում ձերբակալվել է 55-ամյա տղամարդ, որին կասկածում են Լիտվայի տարածքում կրկնակի սպանություն նախապատրաստելու մեջ։ Հնարավոր զոհերից մեկը կարող էր լինել Գաբբասովը։ Ինքը՝ Գաբբասովը, հաստատել էր, որ Լիտվայի հատուկ ծառայությունները բացահայտել են իր դեմ նախապատրաստվող մահափորձը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի