Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»

Լուրեր

05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
Բոլորը

Դուբայից Թել Ավիվ ուղղվող FlyDubai ավիաընկերության FZ1073 չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպն Իսրայելը «ահաբեկչական գործողություն» է որակել, գրում է իսրայելական I24 News-ը։

Ըստ իսրայելցի պաշտոնյաների՝ Հորդանանի օդային տարածք մտնելուց անմիջապես հետո օմանցի երկրորդ օդաչուն դանակահարել է էմիրցի օդաչուին և փորձել բռնությամբ իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։ Օդաչուները Ռուսաստանից կամ Ուկրաինայից չեն եղել, ինչպես ի սկզբանե հաղորդվում էր։

Բախման ընթացքում օդաչուն ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան է փոխանցել, այնուհետև մեկ այլ արտակարգ ազդանշան, որը վկայել է հնարավոր առևանգման մասին։ Միաժամանակ, ինքնաթիռը շեղվել է դեպի Սաուդյան Արաբիա և մեկ րոպեի ընթացքում կտրուկ իջել է 14,000 ֆուտով (շուրջ 4,200 մետր)։ Ուղևորներին և ինքնաթիռի անձնակազմին, որոնք օդաչուների խցիկից լսել են բախման ձայները, հաջողվել է վնասազերծել երկրորդ օդաչուին։ Այս փուլում նրա արարքի շարժառիթը դեռևս հայտնի չէ։

Ըստ իսրայելական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների՝ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին, կռիվ է սկսվել։ Գործընկերոջ վրա հարձակված օդաչուն փորձել է ստանձնել ինքնաթիռի կառավարումը՝ այն կործանման տանելու նպատակով։ Ինքնաթիռում պայքար է սկսվել, և այդ պահին օդանավը կտրուկ իջել է շուրջ 4000 մետրով՝ հայտնվելով կործանման վտանգի տակ։ Ուղևորներին հաջողվել է ներխուժել օդաչուների խցիկ, վնասազերծել երկրորդ օդաչուին և կանխել ինքնաթիռի կործանումը։

Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվող ևս երկու օդաչուներ՝ Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ, օգնել են, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք կատարի Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուք օդանավակայանում։

Իսրայելի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ էր փորձում անել օդաչուն՝ առևանգել ինքնաթիռը և այն ուղղել դեպի Իսրայե՞լ, կործանե՞լ այն գետնի վրա, թե՞ իրականացնել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նման հարձակում։

«Հստակ է, որ նա ցանկանում էր առևանգել ինքնաթիռը, և խոշոր աղետը կանխվել է»,- ասել է իսրայելցի պաշտոնյան։

Ինքնաթիռի 150 ուղևորները ներկայում սպասում են Իսրայել տեղափոխվելուն։ Flydubai-ն հայտնել է, որ նրանց տեղափոխելու համար այլ ինքնաթիռ է ուղարկվել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը չեղարկել են այցը երկրի հարավ և անվտանգության հարցերի քննարկումներ են անցկացնում։

Հավելենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայում վթարային վայրէջք կատարած Flydubai-ի ինքնաթիռի ուղևորուհին իսրայելական Channel 12-ին պատմել էր սարսափելի տեսարանների մասին։

«Ինքնաթիռում ճիչեր լսեցինք։ Հետո բացեցին օդաչուների խցիկի դուռը, և մենք արյուն տեսանք. պարզվեց՝ ինչ-որ մեկը գրպանի դանակով հարվածել էր օդաչուին»,- անանունության պայմանով հաղորդել է կինը հեռուստաալիքին տեքստային հաղորդագրության միջոցով։

Կինը պատմել է, որ իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ միասին օգնել են վնասազերծել հարձակվողին։

«Մենք աղոթում էինք․ եղան նաև պահեր, երբ մտածում էինք, որ ողջ դուրս չենք գա»,- ասել է նա։

«Ինքնաթիռում ուղևորները, ովքեր հասկացել էին, թե ինչ է տեղի ունենում, սկսեցին ճչալ։ Մենք հասկանում էինք, որ օդաչուներից մեկը դանակահարվել է և ծանր վիրավորվել, և նրանք կորցրել էին ինքնաթիռի կառավարումը։ Այն սկսեց արագորեն ընկնել։ Շատ սարսափելի էր»,- պատմել է մեկ այլ ուղևոր։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը, սակայն երկրորդ օդաչուին ուղևորների օգնությամբ հաջողվել է կանխել նրա գործողությունը։

Չվերթից հրապարակված առաջին լուսանկարներում երևում է ուղևորներից մեկը՝ վերնաշապիկի վրա արյան հետքերով, որոնք, ըստ հաղորդումների, կապված են օդաչուների խցիկում տեղի ունեցած բռնության հետ։ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան Channel 12-ին հայտնել է, որ Flydubai-ի ինքնաթիռում «ամենածանր աղետն է  կանխվել»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի