Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի ոլորտում առկա մարտահրավերները, Հայաստանի փորձը և միջազգային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, առցանց ձևաչափով, մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 36-րդ նիստին:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Ժամանակակից մարտահրավերներն ու նոր լուծումները արտերկրից ապօրինի գույքի վերադարձի ոլորտում» թեմայով ելույթով։
Աննա Վարդապետյանը նշել է, որ ժամանակակից հանցավորության անդրսահմանային բնույթը նոր մարտահրավերներ է ստեղծում պետությունների համար․ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները (գույքերը) կարող են տեղափոխվել տարբեր երկրներ, գրանցվել փոխկապակցված անձանց անունով և վերափոխվել գույքի այլ տեսակների։

«Այս պայմաններում ակտիվների վերադարձը պետք է դիտարկել որպես համալիր գործընթաց՝ դրանց հայտնաբերումից և հետագծումից մինչև սառեցում կամ առգրավում, դատական քննություն, բռնագանձում, կառավարում և փաստացի վերադարձ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու հավելել, որ քրեական հետապնդման անհնարինությունը չպետք է ինքնաբերաբար նշանակի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի անհնարինություն։ Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման (non-conviction based asset forfeiture) մեխանիզմին։

Աննա Վարդապետյանը ներկայացրել է Հայաստանի փորձը՝ նշելով, որ 2020 թվականին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմամբ ձևավորվել է իրավական հիմք՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի նկատմամբ ինքնուրույն քաղաքացիաիրավական մեխանիզմ կիրառելու համար։

Այս համատեքստում կարևորելով միջազգային իրավական փոխօգնության արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ միջազգային համագործակցությունը պետք է սկսվի դեռևս ակտիվի հայտնաբերման և հետագծման փուլում՝ հնարավոր դարձնելով դրա օպերատիվ սառեցումը, առգրավումը և պահպանությունը մինչև ազգային դատական գործընթացի ավարտը։

Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև Եվրոպայի խորհրդի Վարշավայի կոնվենցիայի և 2026 թվականին ընդունված դրա լրացուցիչ արձանագրության նշանակությանը՝ ընդգծելով, որ արձանագրության մշակմանն անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև միջազգային համագործակցության ընթացքում առաջացող խնդիրները՝ կապված տարբեր պետությունների իրավական համակարգերի միջև առկա տարբերությունների, քաղաքացիաիրավական բռնագանձման համանման մեխանիզմների բացակայության, ինչպես նաև ոչ պաշտոնական եղանակով ստացված տեղեկատվության հետագա՝ որպես ապացույց օգտագործման սահմանափակումների հետ։

Աննա Վարդապետյանն այս ուղղությամբ կարևորել է միջազգային համագործակցության հետագա զարգացումը՝ առանձնացնելով ակտիվների վերաբերյալ տեղեկատվության արագ փոխանակումը, գույքի օպերատիվ սառեցման և առգրավման մեխանիզմների կատարելագործումը, միջազգային իրավական փոխօգնության հնարավորության ապահովումը՝ մինչև վերջնական դատական որոշման կայացումը, դատական ակտերի փոխադարձ ճանաչումն ու կատարումը, ինչպես նաև բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը։

Ամփոփելով՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ ակտիվների վերադարձն այսօր այլևս միայն քրեական գործընթացի ավարտից հետո գույքի բռնագանձման հարց չէ։

«Սա համալիր գործընթաց է, որը սկսվում է ակտիվի հայտնաբերումից, դրա գտնվելու վայրի տեղորոշումից, հետագծումից և ավարտվում ակտիվի փաստացի վերադարձով։ Մեր ընդհանուր նպատակն է ապահովել, որպեսզի ակտիվի հայտնաբերման և դրա փաստացի վերադարձի միջև իրավական վակուում չառաջանա»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։